«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թուրքական «Գորշ գայլերի» ախորժակը վերաբերում է նաև Ռուսաստանին, ոչ միայն հայ ժողովրդին ու նրա պատմական հողերին

Թուրքական «Գորշ գայլերի» ախորժակը վերաբերում է նաև Ռուսաստանին, ոչ միայն  հայ ժողովրդին ու նրա պատմական հողերին
11.04.2017 | 01:05

(սկիզբը՝ այստեղ)

Պարոնայք Պուտին և Լավրով, կարծում եմ, որ դուք ինձ թույլ չեք տա ստել և կհաստատեք. ձեզ էլ է հայտնի, որ «Հըզբոլլահ» կուսակցությունն ու նրա կազմավորումները հանդես են գալիս որպես Իրանի մերձավոր ռազմական դաշնակիցներ, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, այն նույն «սիրիական ռազմադաշտում», այն «հողում», որտեղ էլ վճռվում է Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Ինչպես որ շիա բոլոր կամավորական շարժումները՝ դրանցից ամենահաջողակի՝ «Ալ Հաշիդ աշ-Շաաբի»-ի կարգի, որ երկրներից էլ որ նրանք գան Իրաք և Սիրիա, կարող եմ ավելացնել ամերիկամետ Իսաևի և այլոց համար. գալիս են նույնիսկ ԱՄՆ-Իսրայել թելադրանքի տակ գտնվող այնպիսի երկրներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը... Անգամ Հնդկաստանի մուսուլմանական համայնքների ներկայացուցիչներ կան: Իսկ Իրանը մտադիր չէ «մարտադաշտում» դավաճանելու իր դաշնակիցներին, Ռուսաստանի հարգելի իշխանություններ, այնպես որ, չափավորեք ամեն տեսակ ավատկովների և իսաևների ու այլոց ոգևորությունը:

Ի դեպ, դեռ փետրվարի 20-ի կողմերը Սիրիայում և Իրաքում ձեր դաշնակից Իրանը, Ռուսաստանի հարգելի իշխանություններ, ձեր բարեկամ թուրք Էրդողանի անզուսպ ռեպլիկին ի պատասխան, պաշտոնական մակարդակով նախազգուշացրեց՝ Թեհրանի համբերությունը թուրքական արարմունքների առնչությամբ անսահման չէ: Իսկ արդեն մարտի 14-ին Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Ալի Լարիջանին հայտարարեց, որ Թեհրանը թուրքական կառավարությունից ակնկալում է ավելի ուշադիր վերաբերմունք մեկնաբանությունների և Իրանի քաղաքականության առնչությամբ իր դիրքորոշումն արտահայտելու նկատմամբ՝ հաղորդում է «Tehran Times» թերթը: Իրանը «ինքնասահմանափակման» դիրք է բռնել թուրքական կառավարության որոշ դիտարկումների առնչությամբ, ընդգծեց նա մամուլի ասուլիսում: Լարիջանին նաև հայտնեց, որ Թուրքիա կատարվող պարապ ուղևորություններից հրաժարվելու իրանցիներին ուղղված խնդրանքը չի նշանակում, թե Թեհրանը մտադիր է խզել հարաբերությունները Անկարայի հետ: Այդ որոշումն ընդունվել է, նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց կյանքը՝ ավելացրեց նա: Բանն այն է, որ մարտի 12-ի կիրակի օրը Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով իրանցիներին նախազգուշացրել է, որ ձեռնպահ լինեն իրանական Նոր տարվա՝ Նովրուզի օրերին (նշվում է սկսած մարտի 20-ից և տևում է մոտ երկու շաբաթ-խմբ.) Թուրքիա մեկնելուց:


Ես համոզված եմ, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն արդեն շտապել է իր նախագահին բացատրել, թե որ դեպքերում է հատկապես Իրանը դիմում նման ակնարկների և որ երկրների հանդեպ: Այնպես որ, ինձ վրա բեռ չեմ վերցնի հասկացնելու Հայաստանի նախագահ Սարգսյանին կամ էլ նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինին. Լարիջանիի խոսքերը հենց նշանակում են, որ Թեհրանը պատրաստ է ամենավճռական հակահարվածը տալու և՛ Թուրքիային, և՛ այն երկրներին, որոնք գտնվում են Թուրքիայի ստվերում: Եվ դա, չնայած «կիսաեզրափակիչ» լիցքաթափմանը նույն Լարիջանիի շուրթերին. «Անկախ ամեն ինչից, Թուրքիան բարեկամ երկիր է Իրանի համար, և հուսով եմ, որ այդ երկրում այլևս ահաբեկչական գործողություններ չեն լինի»: Թեև, պարոնայք Պուտին և Լավրով, գուցե դուք, այնուամենայնիվ, պատրաստվում էիք ի հաճույս Էրդողանի հետ ձեր նոր սիրավեպի դավաճանե՞լ Իրանի, Իրաքի և Սիրիայի ձեր դաշնակիցներին... Այո՞, թե՞ ոչ: Դա, Իհարկե, ձեր իրավունքն է՝ մերձենա՞լ, թե՞ ոչ ՆԱՏՕ-ի դաշնախմբի մոլի անդամի հետ, բայց այդ դեպքում Ռուսաստանը շուտով ձախողման կդատապարտվի Մերձավոր Արևելքում: Լավ կլիներ, որ դուք ՌԴ խորհրդարանական պատվիրակությունն ուղարկեիք «Միասին օգնենք պաղեստինյան ինթիֆադային» Թեհրանի 6-րդ միջազգային խորհրդաժողով (փետրվարի 20-23), այդ դեպքում ավելի անաչառ պատկերացում կունենայիք, թե շուտով ինչ է կատարվելու Մերձավոր Արևելքում: Բարեբախտաբար, Նեթանյահուի հետ մեր սիրախաղը բացարձակապես «պրոֆանպետք» է, այլապես իսրայելցիները հերթական օդային հարձակումները չէին ձեռնարկի սիրիական բանակի վրա, իսկ սիրիացիները չէին խոցի իսրայելական ռազմական ինքնաթիռը... Եվ, ի դեպ, Թեհրանում՝ հիշատակված պաղեստինյան խորհրդաժողովում, բազմիցս հնչեց՝ Սիրիայի պատերազմը նաև Իսրայելի ու սիոնիզմի ջանքերի արգասիք է:
Սիրիայի ու Իրաքի հարցում Ռուսաստանի դաշնակիցը, այսինքն՝ Իրանը, չի թաքցնում, թե ով է այնտեղ կանգնած Թուրքիայի և Իսրայելի կողքին: Մարտի 13-ին Իրանի ԱԳՆ-ն քննադատեց ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավարի կանխակարծ և հակաիրանական արտահայտությունները և հայտարարեց, որ Վաշինգտոնի սխալ քաղաքականությունը տարածաշրջանի անկայունության և լարվածության սկզբնապատճառն է, հաղորդել է Nehr News գործակալությունը: Սադրանքն ու ներկա լարվածությունը տարածաշրջանում պայմանավորված են ամերիկյան պետական գործիչների սխալ վարքագծով և զավթողական քաղաքականությամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին. «ԱՄՆ-ի սխալները հետևանք են մերձավորարևելյան տարածաշրջանի ռազմավարական և զգայուն կարգավիճակի հստակ ըմբռնման բացակայության և չափազանց մեծ պահանջարկի առկայության, ինչպես նաև սիոնիստական վարչակարգին ամերիկյան անշեղ աջակցության»: Նա ասել է, որ ամերիկյան պաշտոնական անձի կողմից Իրանի դեմ ուղղված հայտարարությունները սոսկ փորձ են շեղելու ուշադրությունը տարածաշրջանում ահաբեկչական խմբեր ստեղծելու գործում Վաշինգտոնի ունեցած դերից: Քասեմին ավելացրել է, որ պատմական և մշակութային տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ժամանակագրությունը լի է իռացիոնալ և վիրավորական վարքագծով, ինչը «տակֆիրիստական ահաբեկչության» ու ծայրահեղականության ձևավորման հիմնական աղբյուրն է: Բահրամ Քասեմին ուշադրություն է դարձրել նաև, որ ԱՄՆ-ը նորագույն սպառազինությունների և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտահանողն ու մատակարարն է տարածաշրջանի որոշ կառավարությունների համար և այդ առումով կարևոր ու նկատելի դեր է խաղում Արևմտյան Ասիայի որոշ երկրներում լարվածության, ճգնաժամերի, սադրանքների և քաղաքական անկարգությունների սրման գործում, որոնց հետևանքները կարելի է հստակ տեսնել, դիտել ու դատել ամբողջ աշխարհում:
Շարունակեմ հիշեցումը՝ հասցեագրված ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև... Ռուսաստանի իշխանություններին: Արդեն հիշատակված պարոն Քասեմին մարտի 17-ին, ի պատասխան մարտի 16-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, փոխթագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ Պենտագոնի ղեկավար գեներալ Ջեյմս Մետիսի հանդիպման ընթացքում հնչած խոսքերի, երբ Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան, Էրդողանի սադրանքներից հետո, տարածաշրջանում Իրանի գործողություններն անվանեցին «ապակայունացնող», կոշտ հակահարված տվեց մարդատյաց ուժերին, այսինքն՝ նաև Թուրքիային: Քանի որ Իրանը չունի տեղեկությունների պակաս, թե ովքեր են կանգնած եղել և հիմա էլ կանգնած են ահաբեկիչների թիկունքին, ովքեր են ապահովել և ապահովում ապրանքահոսքը, ահաբեկիչներին զենքի ու փողի մատակարարումը և այլն, և այլն: Ապացույցներն իրանցիների ձեռքին են: Քասեմիի ասելով, Սաուդյան Արաբիան վերջին տարիներին ոչ միայն ոչինչ չի արել այնտեղ կայունության ու հանգստության ամրապնդման համար, այլև, ընդհակառակը, Սիրիայում աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին, «ափսոսանք առաջ բերող» պատերազմ է սանձազերծել Եմենի դեմ. «Սաուդյան պաշտոնական անձանց կեղտոտ, ստի վրա հիմնված դիվանագիտությունը շատ հեռուն է գնացել: Հենց նրանք էին կազմակերպել պատերազմն ընդդեմ Եմենի անմեղ ու անպաշտպան ժողովրդի, հենց նրանք են մարմնավորում ահաբեկչությունն ու սարսափը Սիրիայում, Բահրեյնում և տարածաշրջանի այլ երկրներում: Եվ այդուհանդերձ, հենց նրանք էլ տարածաշրջանային այլ պետությունների մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելու մեջ»:
Իրանը աշխարհին ուղիղ հիշեցրեց համաշխարհային ահաբեկչական շղթայի չորս մեղավորներից ու «խնամակալներից» միանգամից երեքի անունները՝ ԱՄՆ, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, իսկ չորրորդին՝ Իսրայելին, հիշատակեց անուղղակիորեն, խոսելով Իրաքի և Սիրիայի դեմ ագրեսիայի սանձազերծման ու խորացման գործում Վաշինգտոնի մեղքի չափի մասին: Համոզված եմ, Մոսկվայում պարզապես չեն կարող չիմանալ, թե աշխարհին ինչ է ասել և ասում Սիրիայում ռուսական ՌՏՈՒ-ի մերձավոր զինակիցը, որը վերստին հայտարարել է, որ պատրաստ է ռուսներին տրամադրելու Համադանի «Շահիդ նոժե» ավիաբազան, որը նորից ու նորից իր ռազմանավերն ուղարկում է Կասպից ծովի ռուսական նավահանգիստներ և, իր հերթին, ռուսներին հրավիրում է այցելելու իրանական նավահանգիստներ և այլն, և այլն: Բայց դե, Ռուսաստանի իշխանություններ, ավելի լավ է ականջ դրեք ձեր «ավատկովներին», բայց ուղղակի նրանցից մինչև վերջ էլ պահանջեք առավելագույնս անաչառ ու համարժեք գնահատականներ: Չէ՞ որ Թուրքիայի գծով այդ փորձագետը՝ արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Ավատկովը, EADaily հրատարակության համար արված մեկնաբանության մեջ, այնուամենայնիվ, խոստովանել է, որ «Թուրքիան, հեռանալով Արևմուտքից, այնուամենայնիվ, չի հրաժարվում իր ապակառուցողական գաղափարախոսությունից» և որ «Անկարան շարունակում է նախկին խորհրդային տարածքում վարել նվաճողական կարգի ակտիվ արտքաղաքական գիծ»: Սա արդեն շատ ավելի ազնիվ կարծիք է, որը լիովին համահունչ է իտալական «La Stampa» թերթի վճռին. Անկարան վերակենդանացնում է նեոօսմանյան ինքնությունը Եվրոպայում: Եվ եթե կան այնպիսիք, որ պետք է մտորելու բան ունենան, ապա դրանք, ոչ վերջին հերթին, հենց Ռուսաստանի իշխանություններն են, օրինակ՝ ո՞ւմ պատվերն է կատարում Անկարան Իրաքում, Սիրիայում, Կովկասում, Միջին Ասիայում, Ռուսաստանի թյուրքախոս ինքնավարություններում «վերակենդանացնելով նեոօսմանյան ինքնությունը» ԱՄՆ-Իսրայել պլանի շրջանակներում, որը հաճախ հորջորջվում է «Գլոբալ Մերձավոր Արևելք»: Իրանը, օրինակ, Իրաքում ու Սիրիայում դիմակայում է արևմտյան քաղաքականության առավել չարագույժ շրջանակների այդ աշխարհաքաղաքական նկրտումներին: Իսկ դո՞ւք, Ռուսաստանի իշխանություններ, ինչի՞ն եք դիմակայում: Եվ հանուն ինչի՞ եք ավատկովների, իսաևների և այլոց միջոցով Հայաստանի իշխանություններին ոգևորում «սիրախաղ անելու» Թուրքիայի և թուրքերի հետ:
Խոսք չկա, որոշ տխմարներ Մոսկվայում դեռևս ունեն «ԱՄՆ-ի հետ կիսվելու» տեսիլքներ ու գայթակղություններ: Խոսք չկա, 2009 թվականին էլ էր Նահանգներն այնպես մշակել Սերժ Սարգսյանին, որ նա, հակառակ հայ հանրության շրջանում և հայկական սփյուռքում տիրող տրամադրություններին, ձեռնամուխ եղավ հայերին Թուրքիային «սիրահարեցնելու» գործին, որը, ի վերջո, վերաճեց Ցյուրիխի ամոթալի «հայ-թուրքական արձանագրությունների»: Հիմա էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև կավատի կասկածելի դափնիները ուզում է իր վրա փորձել Ռուսաստա՞նը: Կանցնի ժամանակ, և ինչպես Հայաստանում անիծում էին «հայ-թուրքական արձանագրությունները», այնպես էլ կանիծեն նրանց, ովքեր կփորձեն հայ ժողովրդին «հրամցնել» հայ-թուրքական սիրավեպը «նոր խմբագրումներով»:
Հիմա դառնամ Երևանի նախընտրական դաշինքներից մեկի «թուրքական սիրուն»: Արդեն հնչել է այն մտահղացումը, որ այդ դաշինքի վայ-գործիչները ուղղակի պարտավոր են կատարել «սև աշխատանքը» իշխանության փոխարեն, դրա դիմաց խորհրդարանում ստանալով երաշխավորված տեղեր: Չէ՞ որ մի բան է, երբ զիջումների մասին խոսում է «ատելի իշխանությունը» (իսկ Ադրբեջանի հետ փոխադարձ զիջումների Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հար և նման է թուրքերի հետ խաղաղության ջատագովների դիրքորոշմանը), և այլ բան, երբ այդ մասին խոսում են «արմատական ընդդիմադիրները», նրանք, ովքեր արդեն երկար տարիներ երկրում իշխանափոխություն են պահանջում: Այս պարագայում Հայաստանի հանրապետական կուսակցությանը մնում է միայն խոստումներ տալ սոցիալ-տնտեսական բաղադրիչի վերաբերյալ, որովհետև նրա ծրագրի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցն իր վրա է վերցնում նրա գլխավոր «ընդդիմախոսը»: Այս դաշինքում թուրքերի և Հայաստանը թուրքերին ենթարկելու հին կողմնակիցն է, միաժամանակ՝ ամենատարբեր կուլիսային պայմանավորվածությունների և քաղաքական մեքենայությունների գծով գործող նախագահի բացահայտ գործընկերը: Վերը նշված հասցեի հրապարակման մեջ հիշատակված է միայն գործող նախագահի հետ նրա այն հանդիպումը, որին բավական հանգամանորեն անդրադարձել են Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները: Բայց չէ՞ որ եղել են նաև այլ հանդիպումներ, ասենք, 2008 թ. ապրիլի 1-2-ից հետո, որոնց մասին ոչ ոք չի գրել կամ քչերն են գրել:


Ասեմ միայն, որ թուրքական «Բոզ կուրտ» («Գորշ գայլեր») նեոֆաշիստական կազմակերպության ղեկավար Ալփարսլան Թյուրքեշի հետ 90-ական թվականներին գաղտնի հանդիպումների մասնակից մեկը առհասարակ իրավունք չունի մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին: Թեկուզ և այն պատճառով, որ բանակցել է ոչ միայն սոսկ ֆաշիստ-նեոնացիստի, այլև միաժամանակ թե՛ թուրքական ճյուղավորված թմրամաֆիայի, թե՛ նույնիսկ թուրքական օրենքով ահաբեկչական ճանաչված կառույցի պարագլխի, թե՛, իհարկե, թուրքական MIT հատուկ ծառայության գործակալի հետ: Աշխարհի բոլոր աստվածներն այնպես արեցին, որ այդ թուրք տականքը սատկի շան նման, ինչը և Թյուրքեշ-ավագին խանգարեց «այցելելու» Երևան: Փառք այն ուժերին, ովքեր սատկացրել են Թյուրքեշին, այլապես «Գորշ գայլերին» հատուկ մատների պիղծ նշանը Երևանում մի որևէ տեղ կպատկերեր թուրք թմրաբարոն ֆյուրերը՝ լուսանկարում կամ նույնիսկ տեսահոլովակում: Հավատում եմ, կգա այն ժամանակը, երբ Հայաստանում այլևս ոչ ոք ազգային դավաճանությունը «դիվանագիտական ճկունություն» չի հորջորջի, և բոլոր թուրքամետները կբացառվեն մեր քաղաքական կյանքից:


Իսկ վերջում մի խորհուրդ տամ Ռուսաստանի և Հայաստանի իշխանություններին. որքան էլ «փաղաքշես»՝ թուրքը մնում է թուրք, «բոզ կուրտ» և հարմար առիթի դեպքում անպայման ժանիքները ցույց կտա: Քշեք ձեր շրջապատից բոլոր նրանց, ովքեր ականջի տակ միալար գվվում են Կովկասում ու Մերձավոր Արևելքում փռված «թյուրքական վիթխարատարած ծովի» մասին: Միայն ապուշ պետք է լինել «թյուրքական վիթխարատարած ծով» տեսնելու այնտեղ, որտեղ վաղուց «պարսկական տիեզերական օվկիանոսն» է ծփում: Հետևությունները պետք է անեն Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները: Եվ քանի որ մարտի վերջին ռուսական լրատվամիջոցներն սկսեցին գրել, թե նոր կոշտ ճգնաժամ է հասունանում ռուս-թուրքական հարաբերություններում, ուրեմն նշանակում է, որ հիմա Հայաստանի իշխանությունների ու ընդդիմադիրների հերթն է թքելու Թուրքիայի և թուրքերի վրա:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ