Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփը երրորդ համաշխարհայինի կուրս է վերցնում, իսկ Սիրիան սոսկ մանրադրամ է

Թրամփը երրորդ համաշխարհայինի կուրս է վերցնում, իսկ Սիրիան սոսկ մանրադրամ է
14.04.2017 | 10:14

Սիրիայի Իդլիբի նահանգում «խաղաղ բնակչության վրա քիմիական հարձակման» մտացածին պատրվակով ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ծվատված Սիրիայի դեմ իրականացված ագրեսիան մեկ անգամ ևս աշխարհը կանգնեցրեց ինքնաոչնչացման եզրին: Դոնալդ Թրամփը բացահայտորեն ընկրկեց նրանց առջև, ովքեր իրականում կառավարում են Ամերիկան՝ սիոնիստ բանկիրների առջև: Նրանց առջև, ում «պատերազմի ճուռակներն» ԱՄՆ-ում գոռոզաբար անվանում են «նեոկոններ» (նոր պահպանողականներ), իսկ մնացած աշխարհում վաղուց արդեն նրանց որակել են իբրև «քրիստոնեասիոնիստներ»:

Այլ կերպ ասած՝ ֆաշիստների առջև: Այն ամենը, ինչ աշխարհում տեղի է ունենում նախկին Հարավսլավիայի միտումնավոր և մանրամասնորեն պլանավորված ոչնչացման պահից, ինչն ուղեկցվեց սերբ ուղղափառ բնակչության երրորդ ցեղասպանությամբ, ԱՄՆ-ի «նեոկոնների» ձեռքի գործն է: ԱՄՆ-ի ֆաշիստների քաղաքականության զոհերի թիվը վաղուց արդեն անցել է 10-20 միլիոնից` հաշվի առնելով նաև նախկին ԽՍՀՄ-ի տարածքում վաղաժամ մեռածներին:
Մեր քննարկելիք գործում շատ բաներ կան, որ կարևոր դեր են խաղում: Եվ շատ բաներ կան փոխկապակցված: Պատահակա՞ն է, արդյոք, որ քիմհարձակման մասին Սիրիայի արևմտամետ շրջանակներն սկսել էին տարփողել կատարվածից դեռ մի քանի ժամ առաջ: Իսկ քիմհարձակում եղավ: Այլ հարց է, որ դա Սիրիայի կառավարական բանակի կամ էլ, բնականաբար, ռուսների ու իրանցիների ձեռքի գործը չէր: Եվ պատահակա՞ն է, արդյոք, որ դեռ առանց «իսկ ո՞վ է, առհասարակ, քիմիական զենք օգտագործել» հարցի քննարկման, հանկարծ Թրամփի սեղանին են հայտնվում «զեկույցներն» այն մասին, թե «մեղավորը Բաշար Ասադն է», և որ օգտագործվել է մարտական գազ՝ զարին: Չէ:

Այս ամենը ամերիկահրեական սիոնիստների նախապատրաստական քայլերն են, որոնց համար քրիստոնեությունը սոսկ հարմար շղարշ է, վարագույր: ՈՒշադրություն դարձնենք՝ ամեն ինչ սկիզբ է առնում այն բանից 3-4 օր անց, երբ Թրամփը, իբր, հաստատում է իր նախընտրական հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ-ն այլևս նպատակ չի հետապնդում տապալելու Սիրիայի նախագահին, այն մասին, թե Ասադի հետ կարելի է և հարկ կլինի համագործակցել և այլն: Ավելին, համարյա նույն ժամկետներում Թրամփը հավաստեց, թե նախատեսում է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Ռուսաստան, իբր, ժամանակն է «հարթելու հարաբերությունները Պուտինի հետ»: Իսկ գրեթե նույն օրը, երբ «Թոմահավկ» թևավոր հրթիռներով հարված է հասցվում սիրիական «Շայրաթ» ավիաբազային, Թրամփն ընդունում է չինական ստվարաթիվ պատվիրակությանը՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ: Վերջապես, Թրամփը ցուցադրաբար հայտարարում է հակաիրանական նոր պատժամիջոցների «հետաձգման» մասին, իբր, ԱՄՆ-ը կսպասի մինչև Իրանի հերթական նախագահական ընտրությունների ավարտը:
Շանտաժն ակնհայտ է: ՈՒ քանի որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ահաբեկչական ակտը տեղի ունեցավ այն բանից բառացիորեն մեկուկես-երկու ժամ հետո, երբ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչը լուրջ անհանգստություն արտահայտեց Սիրիայի դեմ ամերիկյան ագրեսիայի կապակցությամբ, ավաղ, աշխարհը պարտավոր է արձանագրել, որ հենց ԱՄՆ-ն ու աշխարհի սիոնիստներն են Մերձավոր Արևելքում կառավարում ահաբեկչական ուժերի ամբողջ «դասը»:

Շվեդիայի դեպքը հերթական շանտաժն է ամբողջ Եվրոպային: Այլ խոսքով ասած, մոլորակի բնակչությունը շուտով հարկադրված կլինի ընդունելու Իրանի հատուկ ծառայությունների ճշմարտացիությունը, որոնք դեռ 2014 թ. ամռանը, չգիտես որտեղից «հայտնված» «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մոսուլի (Իրաք) գրավումից հետո, Մերձավոր Արևելքում և կոնկրետ Իրաքում ու Սիրիայում ահաբեկչության մոլեգնումի մեջ պաշտոնապես մեղադրում էին հենց ԱՄՆ-ին և Իսրայելին: Իսկ մենք հո չե՞նք ժխտելու, որ Իսրայելը հենց սիոնիստական պետություն է, ուստի տվյալ դեպքում հենց «պոչն է թելադրում շանը», այսինքն, Իսրայելն է կառավարում Ամերիկան և ոչ՝ հակառակը: Եվ ահա ապրիլի 9-ին իսրայելացի պաշտոնաթող հետախույզ Յակով Քեդմին հրապարակավ ափսոսանք է հայտնում, թե, տեսնո՞ւմ եք, Իսրայելը դատապարտված է հավերժորեն աջակցելու ԱՄՆ-ին՝ բոլոր պատերազմներում: Մի քիչ ստում է թելավիվցի պրոֆեսիոնալ հետախույզը. հենց Իսրայելն է պատերազմի «մտահղացման գեներատորը» ԱՄՆ-ի սիոնիստների համար, որոնք հետո ամերիկյան նախագահների սեղանին են շպրտում «առաջարկություններ, որոնցից չի կարելի հրաժարվել»:


Ի դեպ, ոչ ոքի ուշադրությունից չի վրիպել, որ տարաբախտ Սիրիայի դեմ ուղղված այս ամբողջ «խրախճանքը» ծավալվեց այն բանից հետո, երբ Թուրքիան երեք անգամ ձախողեց Սիրիայի վերաբերյալ Աստանայի «երեքի ձևաչափի» նիստերը: Այն բանից հետո, երբ այս տարվա մարտի 9-ին ու 10-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այցով հյուրընկալվեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես հիշեցնեմ, որպեսզի հասարակության մեջ «նստի» տեղի ունեցածի կուռ ու տրամաբանված տեսությունը: Սիոնիստի ու նեոօսմանիստի հիմնական պահանջներն էին. 1) ճնշում գործադրել Իրանի վրա, որ նա Սիրիայից դուրս բերի «իրանական զորքերը», այսինքն, իր ռազմական խորհրդականներին և շիա աշխարհազորայիններին, հատկապես լիբանանյան «Աստծո կուսակցության» («Հըզբոլլահ») մարտիկներին, 2) ստանալ Պուտինի համաձայնությունն այն բանի համար, որ թուրքերը մեծացնեն իրենց օկուպացման շրջանակը Հյուսիսային Սիրիայում, 3) տապալել Բաշար Ասադին: Իսրայելացու և թուրքի բոլոր երեք «խնդրանքներին», երևում է, Ռուսաստանի իշխանությունները այնպես չեն պատասխանել, ինչպես կցանկանային լսել սիոնիստն ու նեոօսմանիստը: Եվ այնժամ սատանայի կրտսեր եղբայրները գանգատվեցին մեծ սատանային: ԱՄՆ-ի «նեոկոններն» ու սիոնիստները, որպես Թրամփի իշխանության գալու գլխավոր պատվիրատուներ, անշուշտ, ունեցել են և ունեն ԱՄՆ-ի նաև այս նախագահի վրա ներգործության բոլոր լծակները, ուստի աշխարհն ստանում է այն, ինչ ստացել է՝ ահաբեկչության «խրախճանքի» շարունակում:


Բայց ոչ միայն սա: Մեկ անգամ ևս ուշադրության առնենք. հարվածները եղան Չինաստանի հետ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ: Թիլերսոնի Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստման ժամանակ: Այն ժամանակ, երբ Իրանում ամբողջ թափով ընտրարշավ է ընթանում: Սիրիային հասցված հարվածներից հետո, ինչպես կարելի է դատել հրապարակումներից ու հայտարարություններից, փորձագետների մինչև 99 տոկոսն այն կարծիքին է, որ Թրամփը, այնուամենայնիվ, ուզում է Իրանից հեռանալու համաձայնություն «պոկել» Պուտինից և հասնել այն բանին, որ Ռուսաստանը չմիջամտի, երբ ԱՄՆ-ը հերթական անգամ փորձի Իրանում տապալել Իսլամական Հանրապետությունը և երկրի կառավարման ղեկը հանձնել իրանական ժողովրդի դավաճաններին՝ ԱՄՆ-ի խամաճիկներին: Որպես փետրվարին Թեհրանում եղած մարդ, ես կարող եմ ասել՝ Իրանում բոլորը հիանալի գիտեն ԱՄՆ-ի ու սիոնիզմի պլանների մասին և միշտ պատրաստ են հետ մղելու ցանկացած ագրեսիա: Այո, իրադարձությունները հավաստում են. «Պուտինի հետ հարաբերությունները հարթելու» Թրամփի պլանի իմաստն այն է, որ փորձի «սառեցնել» Մոսկվայի ու Թեհրանի փոխհարաբերությունները: Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե նախապես պատրաստված չլիներ այս ամենին: Իրանական ընտրությունները միշտ առանձին խոսակցության թեմա են, սակայն մի երկու խոսքով նշեմ. ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին իր հայտարարությունը ևս մի քանի օրով հետաձգելու Հասան Ռոհանիի որոշումը կապված է հենց այն բանի հետ, որ որոշեցին «խոսել» ԱՄՆ-ն ու Իսրայելը: Իսկ Պուտինի հետ Ռոհանիի շտապ հեռախոսային խոսակցությունը (և նորից ապրիլի 10-ին) ակնբախորեն ցույց է տալիս, թե որքան ներդաշնակ ու հստակ կդիմակայեն ամերիկյան սիոնիզմին Ռուսաստանն ու Իրանը:


Չինաստանի համար Թրամփը մեկ այլ «սարսափ» է նախապատրաստել՝ ԿԺԴՀ-ի դեմ ագրեսիա սկսելու սպառնալիքը, իբր որ «ի չիք դարձնի կորեական միջուկային ծրագիրը»: Չինաստանի համար, բացի ԿԺԴՀ-ից, Իրանն էլ է լրջորեն նյարդայնացնող հանգամանք. չէ՞ որ նավթի ու գազի իր պահանջարկի 45-48 տոկոսը Չինաստանն ստանում է հենց Իրանից: Վաճառական Թրամփը համոզված է, որ ցուցադրելով, թե ինքը կգործի «այնպես, ինչպես ուզի», իրեն կհաջողվի վախեցնել և՛ Ռուսաստանին, և՛ Չինաստանին, և՛ Իրանին: Դա նշանակում է, որ Թրամփը հաստատ մտադիր է տվյալ դեպքում հենց Ռուսաստանին ու Չինաստանին, որպես միջուկային երկու տերությունների, շանտաժել երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու սպառնալիքով: Զուր չէ, որ ռուսական և նույնիսկ չինական լրատվամիջոցներում Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայից հետո փորձագիտական գնահատականներ հայտնվեցին այն մասին, որ «Շայրաթին» հասցված հարվածից հետո «ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրումը մեծապես մթագնեց մեկ այլ, ռազմավարական առումով շատ ավելի կարևոր տեղաշարժ», և որ իրականում «ԱՄՆ-ը հող է նախապատրաստում Ռուսաստանին և Չինաստանին հանկարծակի հարված հասցնելու համար»: Բնական է՝ միջուկային հարված, մինչդեռ Ռուսաստանն ու Չինաստանը ամենևին Սիրիա և նույնիսկ Իրան չեն:


Ընդամենը մի քանի մեջբերում անեմ ՌԴ-ի և ՉԺՀ-ի պարբերական մամուլից, և ընթերցողներն իրենք կկարողանան հետևություններ անել: Ահա. 1) «Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) գլոբալ համակարգի առկայությունը իջեցնում է միջուկային զենքի կիրառման շեմը, քանի որ ԱՄՆ-ի մոտ ռազմավարական հարձակողական սպառազինությունների հանկարծակի գործադրման անպատժելիության պատրանք է առաջանում հակահրթիռային պաշտպանության հովանու ներքո»: 2) «Ռուս մասնագետներն անցկացրել են ԱՄՆ-ի ՀՀՊ գնահատում և համարում են, որ երկրի հյուսիս-արևելքում Վաշինգտոնի կողմից ծրագրվող ՀՀՊ 3-րդ դիրքային շրջանի համախումբ հնարավորություններն ի վիճակի են որսալու ՌԴ-ի և Չինաստանի ցանկացած հրթիռ»: 3) «ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցները արդեն այսօր ունեն ռուսական և չինական բալիստիկ հրթիռները որսալու կարողություն և սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի ու Չինաստանի ռազմավարական միջուկային ուժերի համար: Հետագայում այդ հնարավորությունները կմեծանան»: 4) Ռուսական գնահատումներով, ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգի հրթիռների քանակը 2022 թ. կանցնի հազար միավորից, իսկ հեռանկարում կգերազանցի ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա տեղակայված մարտական բլոկների թիվը: ԱՄՆ-ի ՀՀՊ կրակային միջոցների նման քանակությունը լուրջ սպառնալիք է ռուսական զսպիչ կարողությանը, հատկապես ՀՀՊ կրակային համալիրների արդիականացման ուղղությամբ մշտապես տարվող աշխատանքների պայմաններում»:


Այսինքն, աշխարհը ականատես է ԱՄՆ-ի կողմից ՀՀՊ հնարավորությունների և պաշտոնապես ազդարարվող նպատակի՝ զինաթափող հարվածի հնարավորությունների արագ մեծացման կոմբինացիայի: Ընդ որում, երկու դեպքում էլ մենք տեսնում ենք գաղափարախոսական առումով շատ տարբեր վարչակազմերի գործողությունների հաջորդափոխություն: Այսպես, ռազմավարական ՀՀՊ միջոցների ծավալման մասին որոշումն իրականում ընդունվել էր դեռ Քլինթոնի օրոք և սկսեց բացահայտորեն մարմնավորվել կրտսեր Բուշի օրոք: Կուրսը շարունակվեց Օբամայի օրոք, և, կասկած չկա, որ կշարունակվի Թրամփի օրոք: Այլ կերպ ասած, մեր առջև մի ռազմավարական նպատակ է, որը ենթակա չէ քաղաքական տատանումների և կախված չէ Մոսկվայի «վարքագծից», առավել ևս, ԿԺԴՀ-ի ու Իրանի շուրջ տիրող իրավիճակից: Այնուհետև, միջուկային զինաթափող հարվածի հնարավորությունների մեծացման կուրսը վերցվել է 2012 թվականին և պաշտոնապես հռչակվել է 2013-ին՝ դարձյալ ռուս-ամերիկյան ընթացիկ շփումների ու տարաձայնությունների ենթատեքստից դուրս, և կշարունակվի Թրամփի վարչակազմի կողմից: Այլ խոսքով, «հակամիջուկային ճառերի ձայնակցությամբ» հինգ տարի առաջ որոշում է ընդունվել վերածնել 1980-ականների ռեյգանյան սցենարը: Ընդ որում, դժվար չէ նկատել, որ թե՛ ուկրաինական ճգնաժամը, թե՛ նավթի գների գահավիժման, որպես Մոսկվայի վրա ճնշման միջոցի, ոճի «մանրուքները» ցույց են տալիս մեթոդների ու նպատակների ապշեցուցիչ զուգադիպությունը: Խնդիրն այն է միայն, որ այսօր Ռուսաստանի ու Չինաստանի, նաև Իրանի իրավիճակն այն չէ, ինչ 80-ականների վերջին էր, նույնիսկ 90-ականներին, և ամերիկացիներին ու իսրայելացիներին պատասխան կտրվի:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ