Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.04.2017 | 00:01

Սակայն մեղավորին Աստված ասում է.

«Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։ Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը։ Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում և ընկերակցում շնացողներին։ Բերանդ չարություն էր տարածում, և լեզուդ նենգություն էր նյութում։ Նստած չարախոսում էիր եղբորդ մասին և մորդ որդու վրա զրպարտություն բարդում»։


Սաղմոսներ 49. 16-20

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ