ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հերթը հասավ ընդերքօգտագործողներին

Հերթը հասավ ընդերքօգտագործողներին
21.04.2017 | 08:42

Վարչապետի երեկվա հայտարարությունն ընդերքօգտագործողների շրջանում անհանգստություն է առաջացրել։ Սա, թերևս, վատ չէ, քանի որ սրանից կարող է շահել ժողովուրդը։ Վերջապես կառավարությունը կոշտ մոտեցում կցուցաբերի ոլորտում անփույթ գործարարների նկատմամբ։

Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարեց ուսումնասիրել մինչ այժմ տրամադրված լիցենզիաները և պարտավորությունների կատարման ընթացքը։ «Մենք մեկ անգամ զգուշացրել և ասել ենք` ծրագրեր ներկայացրեք։ Ովքեր ներկայացրել են, նրանց հետ գործընկերային սկզբունքով պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետ։ Ովքեր չեն արձագանքել մեզ, շատ կոշտ ենք լինելու՝ խոսելու ենք լիցենզիաները հետ վերցնելու մասին»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ շրջակա միջավայրի մասով առկա է ոլորտի մոնիտորինգի տվյալների բացակայություն, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու ընդերքօգտագործման պատճառով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցությունն ու ռիսկերը։ Նշվածից ելնելով` բնապահպանության նախարարին հանձնարարվեց երեք ամսում մշակել և ներկայացնել իրավական ակտերի փաթեթ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ