Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է ԵԱՏՄ-ում առաջատարը լինելու ձգտումների մեջ

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է ԵԱՏՄ-ում առաջատարը լինելու ձգտումների մեջ
22.04.2017 | 01:30

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ ուղղակի քննադատություն է հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ Ռուսաստանին մեղադրելով ԵԱՏՄ-ում առաջատարը լինելու ձգտումների մեջ: Լուկաշենկոն խորհրդարանում՝ իր ամենամյա ուղերձում հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամների միջև «իրավահավասար, փոխհարգալից հարաբերություններ» հաստատելը բարդ է:

«Մենք մշտապես հարաբերություններ ենք պարզում»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ միության անդամներն իրար մեղադրում են դեմպինգի մեջ և «չեն կարողանում կիսել ընդհանուր վարկային հիմնադրամը»։ «Մենք բոլորս պետք է հասկանանք մի կարևոր հանգամանք՝ ԵԱՏՄ շուկան ինչ-որ մի երկրի շուկան չէ։ Դա մեր ընդհանուր, ինքնաբավ շուկան է, որը զարգացնելով մենք կարող ենք դիմակայել ցանկացած պատժամիջոցի և այդ տնտեսական դիմակայությունից դուրս գալ հաղթանակած»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ