Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքի պահուստներ կան

ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահ է, որ Սիրիայում քիմիական զենքի պահուստներ կան
22.04.2017 | 01:32

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հայտարարել է, որ Սիրիայում, «անկասկած», դեռևս պահպանվում են քիմիական զենքի պահուստներ, սակայն, դրա օգտագործումը Դամասկոսի կողմից անխոհեմ քայլ կլիներ:

«Միջազգային հանրությունը կասկած չունի, որ Սիրիան քիմիական զենք է պահում՝ խախտելով պայմանավորվածություններն ու հայտարարությունները, թե ոչնչացրել է այդ զենքը»,- հայտարարել է Ջեյմս Մատիսը:

Դամասկոսը կտրականապես հերքում է այդ պնդումներն ու հայտարարում, որ քիմիական զենքը ոչնչացրել է դեռևս 2013-ին: Ապրիլի սկզբին սիրիական Իդլիբ նահանգում՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ենթադրաբար օդուժի կողմից քիմիական հարձակման զոհ էր դարձել ավելի քան ութ տասնյակ մարդ, այդ թվում՝ 20 երեխա:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ