Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երկիր ծիրանիի» գլխավոր ընտրողը երևանցին է

«Երկիր ծիրանիի» գլխավոր ընտրողը երևանցին է
22.04.2017 | 02:03

«Արևի քաղաքին՝ մարդկային ջերմություն»՝ այս կարգախոսով է Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը գնում ավագանու ընտրություններին։ Ազատության հրապարակում քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանը Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք առաջնայինը լուծելու են Երևանի աղբահանության, կանաչ տարածքների, տրանսպորտի, անտուն կենդանիների խնդիրները։

«Պետք է բոլոր խնդիրներին միանգամից անդրադառնանք, մեկ-մեկ խնդիրները չեն լուծվի»,- ասաց նա։
Փոստանջյանը ներկայացրեց «Երկիր ծիրանիի» նախընտրական ցուցակը, որը գլխավորում է ինքը։ «Ինձ հաճախ ասում են, որ թիմում չկան հայտնի մարդիկ, բայց ես պատասխանում եմ, որ մեր թիմի մարդիկ հայտնի են իրենց ոլորտներում, և ես ուրախ եմ, որ մեր թիմում չկան այն հայտնիները, որոնք հայտնի են իրենց արատավոր գործերով այս 25 տարիների ընթացքում»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։ «Երկիր ծիրանիի» ցուցակում են Պարակշիև Մնացականը, որը գործարար է։ Զարուհի Փոստանջյանը հորդորեց չսևեռվել նրա ազգանվան վրա, քանի որ նա երկար տարիներ ապրել է արտերկրում ու որոշել է վերադառնալ Հայաստան։ Կուսակցության 3-րդ համարը Պետրոսյան Հայկն է, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է։ Ցուցակում ընդգրկված է գիտնական Վահան Համազասպյանը, ինչպես նաև տարբեր ոլորտների այլ մասնագետներ։ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք չունեն մրցակիցներ։
«Մենք ունենք մեկ թիրախ և դա ՀՀԿ-ն է։ Այն, ինչ տեղի է ունեցել մեր քաղաքում, տեղի է ունեցել ձեր աչքերի առջև, Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպիսի վայրագ մեթոդներով պայթեցվել են շենքեր ու ինչպես է ոչնչացվել մեր պատմամշակութային ժառանգությունը, այն ամենը, ինչ մենք տեսնում ենք այսօր, հենց դա է գնահատականը իր գործունեությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Երկիր ծիրանիի» գլխավոր ընտրողը երևանցին է։


Ելույթից հետո Զարուհի Փոստանջյանը իր բարձրակրունկ կոշիկները փոխարինեց սպորտայինով և նստելով հեծանիվը՝ առաջնորդեց երթը։ Նա պատճառաբանեց, որ քարոզարշավը սկսում են հեծանվաերթով, քանի որ Երևանում պետք է ակտիվացնել այս փոխադրամիջոցի կիրառումը և հենց հեծանիվով փոխարինել «2-3-4 -5- մետրանոնց մեքենաները»։

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ