Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել

Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին համագործակցության կոչ է արել
22.04.2017 | 02:04

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել համագործակցել, այլ ոչ թե սպառազինություն տեղակայել դաշինքի արևելյան սահմաններին: «Մենք պատերազմ չենք ցանկանում… Ինչո՞ւ եք զենք տեղակայում մեր սահմաններին: Եկեք միասին առանց իրար խաբելու հանդիպակաց քայլեր անենք: Մենք խնդիրներ ունենք, որոնք պետք է միասին լուծենք…»,- հայտարարել է Լուկաշենկոն խորհրդարանում ելույթի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն իր զորքերը տեղակայում է մեր և մեր դաշնակից Ռուսաստանի սահմանների մոտ… Իսկ մեզնից պահանջում է. ոչ մի զորավարժություն: Մենք ձեր սահմանների մոտ չենք տեղակայում Չինաստանի, Թուրքիայի կամ նույն Ռուսաստանի զորքերը, որի հետ միասնական խմբավորում ունենք»,- հավելել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ Բելառուսի շահերից է բխում քայլ առ քայլ խորացնել երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ