Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
22.04.2017 | 02:06

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը կսկսվի ապրիլի 24-ին՝ տեղեկացրել է ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:


«Նստաշրջանը առանձնահատուկ է, կասեի` բացառիկ: Թերևս կարևորագույն առանձնահատկությունը կոռուպցիոն սկանդալներն են, որոնք ցնցում են և շարունակում են ցնցել Եվրոպայի խորհուրդը: Դրանցից մեկը՝ դեռևս չավարտված Լուկա Վոլոնտեի գործի հետ կապված զարգացումներն ընթացքի մեջ են: Այս ամենին վերջին շաբաթների ընթացքում ավելանում է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի անվան հետ կապված ևս մեկ ճգնաժամ՝ կոռուպցիոն մեղադրանքի տեսքով, որը, բնականաբար, գլխավոր թեմա է լինելու ԵԺԿ քաղաքական խմբում, և արծարծվելու է նաև լիագումար քննարկումների ժամանակ: Ընդհանուր առմամբ աննախադեպ իրավիճակ է Եվրոպայի խորհրդում և վեհաժողովում, երբ կազմակերպության ղեկավարի՝ ամենաբարձր դիրքում կանգնած անձնավորության հասցեին հնչեցվում են նման մեղադրանքներ և դրսևորվում խոր անվստահություն: Այդ առումով ԵԺԿ քաղաքական կուսակցությունների խումբը և ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունը շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, նման քաղաքական ճգնաժամը լրջագույն փորձություն է և խումբը չի կարող դա շրջանցել, այլ պարտադրված է լինելու ինչ-որ որոշում կայացնելու և ելք գտնելու այդ փակուղուց, մանավանդ արդեն իսկ մի շարք պատվիրակությունների կողմից տարբեր նախաձեռնություններ են շրջանառվում»,- ասել է նա:


Հերմինե Նաղդալյանի խոսքով, օրակարգում բազմաթիվ հարցեր կան, որոնք վերաբերում են սիրիական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, ահաբեկչության դեմ միջազգային պայքարին, Թուրքիայի իրադարձություններին: Հայաստանին ուղղակիորեն առնչվող հարց օրակարգում չկա:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ