Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձախ Հարութի երևանյան համերգին հանդես կգան Հայաստանի լավագույն երաժիշտները

Ձախ Հարութի երևանյան համերգին հանդես կգան Հայաստանի լավագույն երաժիշտները
22.04.2017 | 12:37

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին հանդես կգան հանրապետության լավագույն երաժիշտները: Միջոցառմանը կմասնակցեն Խաչիկ Սահակյանը (ստեղնաշարային գործիքներ,երաժշտախմբի ղեկավար), Վարդան Առաքելյանը (բաս կիթառ), Արթուր Սողոյանը (սոլո կիթառ), Էդգար Հայրապետյանը (ստեղնաշարային գործիքներ), Տիգրան Սանոյանը (հարվածային գործիքներ), Էֆոն (դհոլ), Ավագ Մարգարյանը (բլուլ, զուռնա, շվի), Էդուարդ Հարությունյանը (ալտերնատիվ հարվածային գործիքներ), Բորիս Եգանյանը (ակորդիեոն), ինչպես նաև Արաքս Ամիրխանյանը և Թեմ Արաբաշյանը (բեք վոկալ), ովքեր ողջ երեկոյի ընթացքում կապահովեն կենդանի նվագակցություն:

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մայիսի 20-ին կայանալիք համերգին սպասվում են նաև այլ անակնկալներ:

Երեկոյի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ: Միջոցառմանը կմասնակցեն նաև սիրված հյուրեր: Համերգի կազմակերպիչն է Yeghoyan Production-ը:

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ