Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկոն դաս է տալիս Թրամփին

Լուկաշենկոն դաս է տալիս Թրամփին
22.04.2017 | 12:45

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում: «Սիրիայում վերջին իրադարձությունները, Կորեական թերակղզում լարվածության աճն անհագստություն են առաջացնում, կհաղթահարի՞ Վաշինգտոնը իր կամքն աշխարհին թելադրելու գայթակղությունը»,- ասել է Բելառուսի նախագահը:


«Հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական խաղացողների գործողություններում այս անգամ կհաղթի բանականությունը»,- նշել է նա:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ