Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Յունկեր. Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը

Յունկեր. Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը
22.04.2017 | 12:47

Արևելյան գործընկերության երկրներում ԵՄ ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Վաշինգտոնում ԱՄՀ-ի ու Համաշխարհային բանկի ամենամյա գարնանային հանդիպումների ընթացքում։ Արևելյան գործընկերության երկրներից են ՈՒկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։


«Այդ տարածաշրջանում մեր ներդրումների նպատակն է վերջ տալ անկայունությանը»,- ասել է Յունկերը «Ֆինանսավորում աշխարհի համար. Ինովացիաներ անկայունության դեմ պայքարի համար» նիստի ընթացքում, որը անցել է Համաշխարհային բանկի շտաբ բնակարանում։ ԵՄ-ն տարեկան 40-45 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ է հատկացնում Հայաստանին։ Վերջին 10 տարիներին աջակցության ծավալը կազմել է մոտ 500 մլն եվրո։

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ