Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քոչարյանի հիշողության կորուստը

Քոչարյանի հիշողության կորուստը
22.04.2017 | 12:56

Երեկ Yerevan Today-ի հարցերին պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս հարցազրույցում որևէ նոր բան, ուշագրավ միտք չի հնչել, և մնում է ենթադրել, որ երկրորդ նախագահի թիմն ուզեցել է պարզապես հիշեցնել իր գոյության մասին:

Այսուհանդերձ, Սողոմոնյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և, ըստ էության, կրկնել է նույն գնահատականը, ինչը Քոչարյանը հնչեցրել էր դեռ քարոզարշավի ընթացքում: «Նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող»,-ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Երբ երկրորդ նախագահը կամ նրա թիմը խոսում են ընտրությունների որակի մասին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ծաղրում են հասարակությանը` թերագնահատելով վերջինիս մտավոր կարողությունները կամ հույսը դնելով ժողովրդի հիշողության կորստի վրա:

Քոչարյանի օրոք տեղի ունեցած նախագահական երկու ընտրություններն ավարտվել են կրակոցներով: Եթե 2004-ի ապրիլի 12-ին հրաշքով զոհեր չեղան, ապա 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները խլեցին տասը քաղաքացու կյանք: Այսօրվա ընտրությունները, անկախ թերություններից, իդեալական են երևում Քոչարյանի իշխանության տարիներին տեղի ունեցածների ֆոնին:
«Քսակների կռիվը», ինչն իսկապես տեղ ուներ խորհրդարանական վերջին ընտրություններում, դարձյալ նոր երևույթ չէ: Եթե մինչև 2007-ը ընտրակաշառք բաժանում էր միայն ֆորմալ իշխանությունը, ապա այդ տարվա ընտրություններում ու հետո` մշտապես, «քսակների կռիվը» ընտրական համակարգում ինստիտուցիոնալ բնույթ է կրել, որովհետև փող բաժանելու «քվոտա» ստացավ նաև ԲՀԿ-ն, որի «կնքահայրը» Ռոբերտ Քոչարյանն էր: Եթե այսօր երկրորդ նախագահը կորցրել է ամբողջական վերահսկողությունը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հանդեպ, չի նշանակում, որ քաղաքացիներն «ըմբռնումով» պետք է մոտենան նրա հիշողության «կորստին», ինչը, տվյալ պարագայում, քաղաքական պատասխանատվությունից խուսափելու պրիմիտիվ դրսևորում է:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ