Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սևանա լիճ կլցվի մեկ միլիոնից ավելի մանրաձուկ

Սևանա լիճ կլցվի մեկ միլիոնից ավելի մանրաձուկ
25.04.2017 | 11:54

«Սևանի իշխանի չորս ենթատեսակներից երկուսը վերացել են: Մյուս երկու ենթատեսակները պահպանելու համար բնապահպանության նախարարությունը պետական բյուջեի հաշվին մինչև 2016-ն իրականացրել է մանրաձկան բացթողնման աշխատանքներ: 2016-ից պետության կողմից ստեղծվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որը Սևանա լճում հիմնեց ցանցավանդակային տնտեսություններ»,- լրագրողների համար կազմակերպվող բնապահպանական դասընթացի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ ՍԵՎԱԿ ԲԱԼՈՅԱՆԸ:


Հիմնադրամի բնապահպանական բաղադրիչն այն է, որ ամեն տարի ցանցավանդակներում արտադրված մանրաձկան 20-25 տոկոսը պետք է լցվի Սևանա լիճ: Առաջին աշխատանքներն իրականացվել են 2016-ին, շուրջ 900 հազար մանրաձուկ է լցվել լիճ: 2017-ին նախնական տվյալներով, մեկ միլիոնից մինչև մեկ միլիոն 200 հազար մանրաձկով կհամալրվի Սևանը:
«Իրատեսը» հետաքրքրվեց, թե արդյո՞ք իշխանի ենթատեսակների վերացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է, և հնարավոր չէ՞ր կանխարգելել կորուստը:
Սևակ Բալոյանն ասաց, որ, բնականաբար, իշխանի տեսակները վերացել են մարդկային գործոնի, անխնա և չկանոնակարգված որսի արդյունքում: Կանխարգելել, նրա խոսքով, կարելի է, բայց կանխարգելման միջոցառումներն այնքան արդյունավետ չեն, որ անդառնալի կորուստներ չարձանագրվեն: «Ներկայումս քննարկման փուլում են Սևանա լճում կառավարելի որս իրականացնելու, կանոնակարգված և վերահսկելի արդյունաբուծական ձկնորսության մեխանիզմը մշակելու աշխատանքները»,- ասաց նա:


Սևանի իշխանի 4 ենթատեսակները` ամառային իշխան, գեղարքունի, ձմեռային իշխան և բոջակ, բնակվում էին միայն Սևանա լճում: Ներկայումս բնական պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել են միայն գեղարքունին և ամառային իշխանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ