Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» երթը՝ նվիրված Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին

Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» երթը՝ նվիրված Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին
26.04.2017 | 19:16

Մայիսյան տոների շարքում խորհրդանշական է համարվում մայիսի 9-ը. այդ օրը հայերի համար եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծում և Շուշիի ազատագրում:

Այդ օրն ընդմիշտ կմնա որպես մեր ժողովրդի ազատության և անկախության պահպանման, անձնազոհության, ֆաշիստական ստրկացման վտանգից մարդկության փրկության խորհրդանիշ:


Մայիսի 9-ն է՜լ ավելի մեծ շուքով տոնելու և սերունդներին հիշողություններն ու ոգևորությունը փոխանցելու համար «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապտության վետերանների խորհրդի հետ համատեղ, սույն թվականի մայիսի 9-ին Երևանում կազմակերպում է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը:


Ակցիային կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, «Երկրապահ» կամավորական միությունը, ուսանողներ և աշակերտներ Հայաստանից և Արցախից: Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի մասնակից բարեկամ վետերանների մասին հիշողությունը և ապահովել սերունդների հաջորդականությունը:
Վերոնշյալ ակցիան չի հետապնդում ոչ մի քաղաքական նպատակ:


Մոսկվայում մարտի 20-ին «Հայ-ռուսակական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և «Ռուսաստանի անմահ գունդ» Համառուսական քաղաքացիահայրենասիրական հասարակական շարժման միջև ստորագրվեց պաշտոնական համաձայնագիր՝ երկկողմ համագործակցության մասին: Համաձայնագրի արդյունքում ՀՌԵՄ-ը դարձավ «Ռուսաստանի անմահ գնդի» պատմական հիշողության պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործման պաշտոնական գործընկերը Հայաստանում:
Այս ծրագրի շրջանակներում կազմակերպիչները կոչ են անում միանալու և մասնակցելու «Անմահ գունդ» շարժմանը և հարգել Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակը:


Ակցիան կմեկնարկի Ազատության հրապարակից՝ ժամը 13:30-ին, որից հետո քայլերթը կանցնի Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մանկական զբոսայգի։
Քայլերթը կավարտվի ժամը 16:00-ին: Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն 500-1000 մասնակից: Միջոցառման անցկացման ժամանակ կօգտագործվեն պաստառներ, նկարներ, բարձրախոսներ:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ