Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը

Հայաստանը ողջունում է Չեխիայի Պատգամավորների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
26.04.2017 | 19:48

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։


«Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,- Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ