Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը, ըստ ԿԸՀ նախագահի, հիմնված է «կամայական մեկնաբանությունների վրա»

«Կոնգրես-ՀԺԿ»-ի դիմումը, ըստ ԿԸՀ նախագահի, հիմնված է «կամայական մեկնաբանությունների վրա»
26.04.2017 | 19:52

Սահմանադրական դատարանում այսօր պատասխանող կողմը ԿԸՀ-ին է ներկայացնում իր փաստարկները: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին վերաբերող ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը հիմնազուրկ է՝ փաստարկելով, թե զուտ ընթացակարգային խախտումները ոչ մի դեպքում չպետք է հանգեցնեն քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն:

«Ճնշումների, ընտրակաշառքի բաժանման և քվեարկության գաղտնիության խախտման այս եռակցությամբ, որոնք բոլորը կրել են համակարգային, զանգվածային և համատարած բնույթ, և կատարվել են պետական իշխանության լծակների ապօրինի կիրառմամբ, ՀՀԿ-ն խափանել է ժողովրդի կամքի ազատ ձևավորումը և արտահայտումը և ձևավորել է Ազգային ժողովի կազմ, որը նախապես նախագծվել է իշխող կուսակցության կողմից»,- ՍԴ-ում երեկ հայտարարել էր ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:
«Պատասխանող կողմը հակված է պնդելու, որ ներկայացված դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, հիմնված են բացառապես դիմողի կամայական մեկնաբանությունների, իրականության հետ որևէ աղերս չունեցող դատողությունների վրա, իսկ իբրև ապացույց ներկայացված թղթակցություններից և որևէ մեկը չունի առաջնային նշանակություն: Դրանք ուրիշի պատմածը, ի դեպ անգամ պատմելու հանգամանքն է խիստ անհավանական, այլ անձնաց կողմից վերարտադրության արդյունք են»,- նշեց Մուկուչյանը։
ՀԱԿ -ՀԺԿ դաշինքի դիմումում անդրադարձ կա նաև Իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությանը: Մուկուչյանը սոսկ հպանցիկ անդրադարձավ դրան՝ նկատելով, թե ձայնագրություններ ներկայացնելը տպավորություն գործելու նպատակ են հետապնդել:

«Այս վարույթի առումով նշված նյութերը, կարծում ենք, ևս որևէ նշանակություն չունեն, քանզի վիճարկման առարկան «Ելք» կուսակցությունների դաշինքի դիմումով ընդունված որոշման իրավաչափության հարցը չէ: Ավելին, այդ նյութերը որևէ առնչություն չունեն դիմումատուի հետ, և դրանք կից ներկայացնելը բացառապես հետապնդում է տպավորություն գործելու՝ կարծում եմ արդեն չստացված նպատակ»,- ասաց Մուկուչյանը: Նա անդրադարձավ նաև դաշինքի պնդմանը, թե ընտրական հանձնաժողովների ղեկավարները խոչընդոտել են դիտորդների աշխատանքը, հաճախ հրաժարվել են արձանագրել նրանց գնահատականները. «Դիտորդներին անգամ եղել են դեպքեր, երբ որ սուրճ են տրամադրել, երբեմն էլ դիտորդին աշխատանքը ավարտելուց հետո, որովհետև մնացել էր մինչև օրվա ավարտ, մեքենայով տուն են ուղեկցել, և որևէ խոչընդոտ դիտորդների համար չի ստեղծվել»:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ