«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ՀՀ, միջնորդների ջանքերը

Նալբանդյանն ու Զալբերը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ՀՀ, միջնորդների ջանքերը
26.04.2017 | 19:54

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:


Շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ