Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողան. Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը

Էրդողան. Թուրքիան չի ճանաչելու ԵԽԽՎ-ի որոշումը
26.04.2017 | 19:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ճանաչելու ԵԽԽՎ-ի՝ Թուրքիային մոնիթորինգի տակ առնելու որոշումը: Reuters-ին տված հարցազրույցում Էրդողանը քննադատել է այն երկրներին, որոնք կոչ են անում վերջ տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին:


«Քանի դեռ Եվրոպան անկեղծ կլինի, Թուրքիան հավատարիմ կմնա բանակցային գործընթացին և, ի տարբերություն ԵՄ-ի, ոչ մեկի դեմքին դուռը չի փակի»,- ասել է նա: Էրդողանը հայտնել է, որ եթե գործընթացն ավելի ձգձգվի, իրենք չեն հապաղի Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը տանել հանրաքվեի:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև սահմանադրական հանրաքվեին` ասելով, որ Սահմանադրական դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավունք չունեն գնահատական տալու հանրաքվեի արդյունքներին:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ