Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մակրոնը կնոջից փոքր է 23 տարով, իսկ Լը Պենն ամուսնացած է գաղափարակցի հետ

Մակրոնը կնոջից փոքր է 23 տարով, իսկ Լը Պենն ամուսնացած է գաղափարակցի հետ
26.04.2017 | 20:00

Ֆրանսիայում ապրիլի 23-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն Էմանուել Մակրոնը (23,75 տոկոս) ու ազգայնական Մարին Լը Պենը (21,53 տոկոս)։


Մակրոնն ու Լը Պենը սկզբունքորեն տարբեր հայացքներ ունեն մի շարք հարցերի շուրջ։ Լը Պենը կողմ է Շենգեն գոտուց դուրս գալուն և Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվեին՝ զինուժի մեծացմամբ։ Մակրոնն առաջարկում է երկարաձգել աշխատանքային շաբաթը տնտեսության առանձին ոլորտներում, պահպանել ներգաղթյալներին անվճար բժշկական օգնություն ցուցաբերելը։


Էմանուել Մակրոն
Ամուսնացած է Բրիջիթ Մակրոնի հետ, որ 23 տարով մեծ է նրանից։ Բրիջիթը դպրոցում նրա ուսուցչուհին է եղել, Մակրոնը նրան սիրահարվել է 15 տարեկանում։
2007 -ին երեք երեխաների մայր Բրիջիթն ամուսնալուծվում է և ամուսնանում Էմանուելի հետ։ Այդ ժամանակ Բրիջիթը 54 տարեկան էր։ Զույգը սեփական երեխաներ չունի, սակայն Մակրոնն ընդհանուր լեզու է գտել կնոջ երեխաների հետ։ Նա Բրիջիթի երեխաների խորթ հայրն է և վեց թոռների պապիկ է։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունում աշխատելուց առաջ Մակրոնն աշխատել է Ռոթշիլդների ընտանիքի համար՝ ներդրումային բանկիր Rothschild & Cie Banque բանկում։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագահական ընտրապայքարում նա ստացել է «Ռոթշիլդների թեկնածու» մականունը։ Մինչ 2009 թվականը եղել է սոցիալիստական կուսակցությունում։ 2016 թվականին ստեղծել է սեփական՝ «Առաջ» շարժումը՝ հայտարարելով «ոչ աջակողմյան, ոչ ձախակողմյան», այսինքն՝ ցենտրիստական։ Մակրոնը եղել է երկրի ամենաերիտասարդ էկոնոմիկայի նախարարը, որ գերատեսչությունը ղեկավարել է 37 տարեկանում։
Ամուսնությունից հետո նա միանգամից Փարիզում մեկ միլիոն եվրո արժողությամբ բնակարան է գնել։ 2009-2014 թվականներին նա 3,3 միլիոն է վաստակել՝ բանկային ոլորտում տարբեր պաշտոններում գտնվելով։


Մարին լը Պեն
Մարին լը Պենը ծնվել է ֆրանսիացի հայտնի ուլտրաաջ քաղաքական գործիչ Ժան-Մարի լը Պենի ընտանիքում։
Հոր «Ազգային ճակատ» կուսակցություն Մարինը մուտք է գործել 18 տարեկանում։
Հետագայում Մարինը վտարեց հորը նրա իսկ կուսակցությունից։ Ժան-Մարի լը Պենը հայտարարել է, թե «ամաչում է, որ դուստրն իր ազգանունն է կրում»։
Մարին լը Պենը երկու անգամ ամուսնալուծվել է և առաջին ամուսնությունից երկու երեխա ունի։ Այժմ փաստացի ամուսնությամբ ապրում է գաղափարակից ու «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Լուի Ալիոյի հետ։
Լը Պենի կուսակցությունը մինչև 2014 թվականը համագործակցել է համաուկրաինական «Ազատություն» միավորման հետ։
2015 թվականին Մարին լը Պենն ու նրա հայրը՝ Ժան-Մարի լը Պենը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում՝ իրենց եկամուտները թաքցնելու պատճառով։ Ըստ քննիչների՝ Ժան-Մարի լը Պենը թաքցրել է պետությունից մեկ միլիոն եվրո ավելի գումարի սեփականությունը։ Հետաքննությունը դեռ չի ավարտվել։
Այժմ Լը Պենին աջակցում է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ