Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ կատարած թուրքն ուզում է հանդիպել Ֆրանցիսկոս պապի հետ

Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ կատարած թուրքն ուզում է հանդիպել Ֆրանցիսկոս պապի հետ
26.04.2017 | 20:01

1981-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա կրակած թուրք Ալի Աղջան ցանկություն է հայտնել հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Կահիրեում, որտեղ առաջիկա օրերին պետք է ժամանի Հռոմի պապը, հայտնում է Gulf news-ը։
«Եթե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համաձայնի հանդիպել, ես Եգիպտոսի մայրաքաղաք կգամ»,- հայտնել է Ալի Աղջան։ Վատիկանը այս հարցի շուրջ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չի տվել։


Թուրք ահաբեկիչ Մեհմետ Ալի Աղջան «Գորշ գայլեր» ընդհատակյա կազմակերպության անդամ էր, 1981-ի մայիսի 13-ին կրակել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա։ Պապը ծանր վիրավորվել էր ու վիրահատվել։ Մահափորձից հետո Ալի Աղջան իտալական դատարանի կողմից ազատազրկման էր դատապարտվել, 2000-ին նրան ներում է շնորհվել ու նա արտահանձնվել է Թուրքիա։ 10 տարի հետո նա ազատ է արձակվել։


Հովհաննես Պողոս 2-րդը 1983-ին այցելել էր նրան բանտում։ 2009-ին Աղջան հայտարարել է, որ իսլամից անցնում է քրիստոնեության ու բազմիցս խոսել է կաթոլիկ հոգևորական դառնալու իր մտադրության մասին։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կահիրե կայցելի ապրիլի 28-29-ին։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ