Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հռոմի պապը աղքատների համար լվացքատուն է բացել

Հռոմի պապը աղքատների համար լվացքատուն է բացել
27.04.2017 | 01:13

Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապը անտունների ու աղքատների համար անվճար լվացքատուն է բացել: Լվացքատունը տեղակայված է Հռոմի հին թաղամասերից մեկում, գտնվում է պապական բարեգործական հոգածության ներքո:


Այնտեղ տեղադրվել են լվացող և չորացնող վեց մեքենա, սպիտակեղեն արդուկելու սարքավորումներ: Հաճախորդներին անվճար տրամադրվում են մաքրող փոշիներ ու նյութեր: Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը մի քանի ապաստան էր բացել Սուրբ Պետրոսի հրապարակից ոչ հեռու: Անօթևանները այդտեղ կարող են գիշերել, բժշկական օգնություն ստանալ, օգտվել անվճար վարսավիրանոցից ու իրենց կարգի բերել:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ