Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները

 Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները
27.04.2017 | 01:14

Թուրքիայի իրավապահները շարունակում են հետապնդել ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցներին: Անցած գիշեր 803 մարդ է ձերբակալվել: Վերջին ամիսներին սա գյուլենականների դեմ ամենալայնածավալ գործողությունն է Թուրքիայի բոլոր 81 նահանգներում: Իրավապահները նախատեսել էին ձերբակալել 1000 մարդու:

Նոր ձերբակալությունները հաջորդեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ