Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիայի ընդդիմադիրները սահմանադրական հանրաքվեի արդյունքները կվիճարկեն Եվրադատարանում

Թուրքիայի ընդդիմադիրները սահմանադրական հանրաքվեի արդյունքները կվիճարկեն Եվրադատարանում
27.04.2017 | 01:16

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` վիճարկելով ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հայտարարել է ԺՀԿ-ի փոխնախագահ և կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:

«Առանց կնիքի քվեարկությունից հետո անօրինական հանրաքվեի արդյունքների ենք ականատես: Մեզ համար առաջնահերթություն է պաշտպանել մեր բոլոր քաղաքացիների իրավունքն ու օրենքը: Այդ պատճառով էլ առաջիկայում դիմում կներկայացնենք ՄԻԵԴ»,- հայտնել է Բյոքեն կուսակցության կենտրոնական ղեկավարության նիստի ժամանակ:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի` 13 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգը վերսկսելու վերաբերյալ նախօրեին կայացրած որոշմանը՝ ԺՀԿ-ի խոսնակ Սելին Սայեք Բյոքեն նշել է, որ այդ որոշումը Թուրքիային 13 տարի հետ է տանում, որ շատ ծանր իրողություն է:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ