«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանն անհրաժեշտ է համարում Իսրայելի միջուկային զինաթափումը

Իրանն անհրաժեշտ է համարում Իսրայելի միջուկային զինաթափումը
27.04.2017 | 01:17

Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից զրկելը, այդ թվում՝ միջուկային և քիմիական՝ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը:

«Մենք վստահ ենք, որ պետք է միջազգային կամք ձևավորվի՝ ուղղված միջուկային զինաթափմանը: Մերձավոր Արևելքում, ամեն դեպքում, հարկավոր է զինաթափել Իսրայելին, նրան զրկել զանգվածային ոչնչացման ցանկացած զենքից, այդ թվում՝ միջուկային և քիմիական, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար»,- անվտանգության հարցերի Մոսկվայի համաժողովում ասել է իրանցի պաշտոնյան:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ