Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էր Ռիադը կողմ է Սիրիայի միասնականությանը

Էր Ռիադը կողմ է Սիրիայի միասնականությանը
27.04.2017 | 01:20

Սաուդյան Արաբիան կողմ է Սիրիայի միասնականության և ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի իրականացմանը՝ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել էլ-Ջուբեյրը՝ ամփոփելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները:

«Ինչ վերաբերում է Սիրիային, մենք քննարկել ենք այդ երկրի միասնականության պահպանման, քաղաքական լուծում ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։ Այդ որոշումը պետք է հենվի Ժնև-1-ի և ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևի վրա»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան սիրիական ընդդիմության հետ աշխատում է Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սաուդյան Արաբիան կողմ է Սիրիայում քիմիական զենքի հնարավոր կիրառության հետաքննությանը՝ նշել է նախարարը։ Ադել Էլ-Ջուբեյրը նաև նշել է, որ «Հըզբոլլահ»-ը Սիրիայում տեղ չունի և Էր Ռիադը ցանկանում է վերջ դնել տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը։

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ