Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կրեմլ. Ասադի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել

Կրեմլ. Ասադի վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը չի փոխվել
27.04.2017 | 01:21

Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ չի փոխվել՝ երկրի ու նրա ղեկավարի ապագան կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է Ասադին աջակցելուն, ՌԴ-ի ու նախագահ Պուտինի դիրքորոշումն Ասադի վերաբերյալ չի փոփոխվել, այն հետևողական է ու քաջ հայտնի»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունները, որ Կրեմլը պատրաստ է դադարեցնել Ասադին ակտիվ աջակցությունը։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է իր դիրքորոշումը, ինչը թույլ չի տալիս այս կամ երկրի ապագայի վերաբերյալ որոշում ընդունել երրորդ անձանց կամ երկրներին։

«Պուտինը կարծում է, որ Սիրիայի ապագան չեն կարող որոշել ոչ Անկարայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Փարիզում, ոչ Բեռլինում, ոչ Մոսկվայում։ Սիրիայի ինքնորոշումը միայն Սիրիայի ժողովրդի ձեռքում է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ