Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձևի նախագիծ է ներկայացվել

ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկկուսակցական բանաձևի նախագիծ է ներկայացվել
27.04.2017 | 01:22

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախագծով առաջարկվում է երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կարտացոլի համապատասխան ըմբռնում մարդու իրավունքներին առնչվող հարցերին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանություններին` ԱՄՆ-ի կողմից փաստագրված Հայոց ցեղասպանության օրինակով:

Նախագծի համահեղինակներն են սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարկին և Թոմ ՈՒդոլը: «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունից 102 տարի անց մենք պետք է անվանենք իր իսկական անունով` Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ այդ քայլին գնալու մեր շարունակական անկարողությունը տեղ է թողնում ժամանակակից աշխարհում բարբարոսությունների համար, ուստի ես իմ սենատոր գործընկերներին կոչ եմ անում վերջ դնել այս ամոթալի իրողությանը: Այս բանաձևը հստակ հաստատում է, որ մենք միշտ կհարգենք այն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր սպանվել են կամ արտաքսվել են իրենց հայրենիքից, և միշտ կհիշենք այդ ամենը որպես դաս, որը միշտ հակազդելու է մարդկության դեմ բոլոր հանցագործություններին»,- ասել է Ռոբերտ Մենենդեսը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին և նրա գործընկերներին նախագիծը ներկայացնելու համար:

«Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի փաստերը և Հայոց ցեղասպանության հետևանքները»,- ասել է Համբարյանը:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ