Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մոհամադ Համիդ Անսարի. Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ

Մոհամադ Համիդ Անսարի. Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ
27.04.2017 | 01:24

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարին անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը: Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանը ուսանողներից մեկը Հնդկաստանի փոխնախագահին հարցրեց` կարո՞ղ է Հայաստան նրա այցը ինչ-որ բան փոխել Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով:


«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945 թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասաց Համիդ Անսարին: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով` որևէ հակասություն չկա և չի կարող լինել, որ այն, ինչը վատ է, պետք է վատ համարել:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ