Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Առաջին միջազգային օպերային փառատոնը Երևանում

Առաջին միջազգային օպերային փառատոնը Երևանում
27.04.2017 | 01:38

Երևանում առաջին անգամ ապրիլի 27-ին կմեկնարկի «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը», որը կլինի ամենամյա։ «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը» նվիրված կլինի Գեղամ Գրիգորյանին։ Փառատոնի շրջանակում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ։

«Երևանի առաջին միջազգային օպերային փառատոնի» գեղարվեստական ղեկավարն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։ «Այս տարի առաջին անգամ կանցկացվի միջազգային օպերային փառատոնը։ Այս միտքը Ռիտա Սարգսյանի մոտ է առաջացել և խնդրել է, որ կազմակերպեմ այդ փառատոնը։ Ես անմիջապես համաձայնել եմ և կապվել եմ Գեղամ Գրիգորյանի դստեր` Հասմիկ Գրիգորյանի հետ, որպեսզի իմանամ` նա կարո՞ղ է ներկա գտնվել փառատոնի օրերին։ Հետո սկսեցի հավաքել մնացած իմ ընկերներին, ովքեր ելույթ են ունենալու փառատոնի շրջանակներում»,- նշեց Օրբելյանը։
Ապրիլի 27-ին ելույթ կունենան սոպրանո Հասմիկ Գրիգորյանը (Լիտվա), տենոր Սթիվեն Կոստելլոն (ԱՄՆ) և բարիտոն Ռոդիոն Պողոսովը (ՌԴ)։ Կներկայացվեն ֆրանսիական, իտալական և գերմանական օպերաներից արիաներ։ Համերգի դիրիժորն է Կոնստանտին Օրբելյանը։ Ապրիլի 28-ին հանդես կգան սոպրանո Բարբարա Ֆրիտոլին (Իտալիա) և Մետրոպոլիտեն օպերայի հանրահայտ արտիստ, բարիտոն Գեորգի Գագնիձեն (Վրաստան)՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։ Բարբարա Ֆրիտոլին Մետրոպոլիտեն (Metropolitan) և Լա Սկալա օպերային թատրոնների, Վիեննայի պետական օպերային թատրոնի երգչուհի է։ Համերգի դիրիժորն է Կոնստանտին Օրբելյանը։
Ապրիլի 30-ին կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան՝ սոպրանո Հասմիկ Թորոսյանի, բարիտոն Առնոլդ Քոչարյանի և անվանի ամերիկացի օպերային տենոր Սթիվեն Կոստելլոյի մասնակցությամբ։ Ներկայացումը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր՝ Քրիս Ռուսմանը (Մեծ Բրիտանիա)։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ