Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞Ւմ համար է ծաղկում «Երկիր ծիրանին»

Ո՞Ւմ համար է ծաղկում «Երկիր ծիրանին»
27.04.2017 | 09:51

Երեկ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն Aysor.am-ի հետ զրուցում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական քարոզարշավին։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ն նույն ընտրական արշավն է անելու, ինչ անցած անգամ. «Ավելի շատ կլինեն բակային, համայնքային հանդիպումներ՝ բազմամարդ տեղերում։ Փորձելու են քարոզարշավը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին համահունչ անել»։

Նա նշել է, որ Երևանին նվիրված երգն էլ նման է համապետական ընտրություններին նվիրված երգին՝ լավատեսական, բարի, ավելի շատ երիտասարդությանը թիրախավորած։ «Ելք» դաշինքի մասին Վիգեն Հակոբյանն ասել է, որ այս ուժը ներկայացվում և շատերի մոտ ընկալվում է որպես գլխավոր ընդդիմադիր ուժ. փորձելու է ավելի կրեատիվ քաղաքական ուժի կերպարը պահպանել և նույն ոգով շարունակել, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր. «Կարծում եմ, որ լինելու են բակային հանդիպումները «Ելք կա» վանկարկումներով՝ այս անգամ արդեն կիրառելով նաև նոր կարգախոսը՝ «Երևան ջան, ելք կա»։ Փորձելու են ավելի շատ աշխատել քաղաքի ընտրազանգվածի վրա։ Սա երիտասարդ ուժ է, որը հիմնականում կազմված է երիտասարդներից, փորձելու են հնարավորինս կրեատիվ հանդես գալ, որ ամեն օր իրենց մասին խոսելու առիթներ լինեն։ Այն, ինչ իրենք անում են, աննկատ չի անցնում»:


Նրա գնահատմամբ՝ մոտավորապես նույն ոճով է աշխատում նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը. «Պարզապես, քանի որ «Երկիր ծիրանին» նորաստեղծ ուժ է, խնդիր ունի «պրեզենտացիա» անելու իրեն։ «Ելքն» արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ հասցրեց այդ հարցը լուծել և իր բրենդը ճանաչելի դարձնել։ «Երկիր ծիրանին» այժմ փորձելու է ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ տոկոսներ վերցնի», - ասել էՎիգեն Հակոբյանը։ Հասկանալի է, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը տոկոսները պետք է վերցնի ընդդիմադիր ընտրազանգվածից, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի ինչ-որ մասը ձայն է տալու «Ելքին»։ «Դրանով է պայմանավորված, որ այդ երկու քաղաքական ուժերի միջև հակամարտություն կա և շարունակելու է լինել, որովհետև իրենք փաստացի աշխատում են նույն ընտրազանգվածի վրա»,- եզրակացրել է Վիգեն Հակոբյանը։


Երևանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին, կավարտվի մայիսի 12-ին:
Քվեաթերթիկում 1-ինը «Ելքն» է, 2-րդը՝ «Երկիր ծիրանին», 3-րդը՝ ՀՀԿ-ն:
Այն, ինչ ասել է փորձառու քաղտեխնոլոգը, և բնութագրական է, և հավանական, բայց կա մի նրբություն, որ նույնիսկ նա չի նկատել՝ «Երկիր ծիրանիի» նախընտրական ցուցակները չեն համապատասխանում Ընտրական օրենսգրքի պահանջներին: Եվ այդ անհամապատասխանությունը «չի նկատել» անգամ ԿԸՀ-ն, իսկ եթե նկատեր, պիտի «Երկիր ծիրանին» չգրանցեր և թույլ չտար մասնակցել ընտրությունների: Գոնե փաստաթղթերն ընդունելուց հետո ու գրանցումից առաջ նորաստեղծ կուսակցությանը ժամանակ տար, որ ընտրացուցակում անկուսակցականները կուսակցականներից ավելին չլինեին և կանայք ավելին չլինեին տղամարդկանցից՝ խախտելով Ընտրական օրենսգրքի սահմանած համամասնությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Երևանի սիրուն աղջիկ» երգելը դեռ հիմք չէ, որ օրենքի պահանջը խախտվի, իսկ ընդհանրապես Երևանում ընտրող են նաև տղամարդիկ, գուցե «Երևանի սիրուն տղա»-ն նույնպես երգվի, գոնե Տիգրան Մուկուչյանի մասով, որ գիտի՝ ինչը տեսնի, ինչը չտեսնի՝ հարկավ մի քանի հասցեով «համաձայնեցումից» հետո: Գուցե ընտրություններին մասնակցության խախտումներով թույլտվությունը բոնո՞ւս է Զարուհի Փոստանջյանին՝ ՕՐՕ-ին չմիանալու համար: Բոնուսն ավարտվո՞ւմ է այդքանով, թե՞ շարունակվելու է տոկոսների մեջ էլ արտահայտվել՝ սա է հարցը: Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ գրավելու է Արգիշտի 1-ը ու մաքրելու է կոռուպցիայից, աղբից, ամեն ինչից: ԿԸՀ-ն փաստորեն արդեն «գրավել է»: Ընտրություններից առաջ: Հետո ի՞նչ է լինելու:

Դիտվել է՝ 2500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ