Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի ամերիկամետ շրջանակները լավ կլինի սսկվեն

Հայաստանի ամերիկամետ շրջանակները լավ կլինի սսկվեն
28.04.2017 | 09:18

Մեր համազգային ողբերգության 102-րդ տարելիցն էլ հետևում մնաց: Գաղտնիք չէ, որ մեր ազգի մի մասն առանձնակի համառությամբ ու «արցունքոտ հույսով» սպասում ու հետևում էր, թե ով և ինչպես «կհիշի» 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը, և կասի՞, արդյոք, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ի՞նչ կասի ու ինչպե՞ս կասի...


Կրկնեմ այն, ինչ ասում եմ առնվազն 1993 թվականից սկսած. միայն հոգով ու ենթագիտակցությամբ սնանկներն են ուրախ խաբելու իրենց, խաբելու ուրիշներին: Դե, կամ էլ ծախու արարածները: Նրանց վճարում են, նրանք էլ «պատվերով համերգ» են տալիս, միայն թե, ինչպես անցած-գնացած երկար դարերի ընթացքում, մեր ժողովրդին շեղեն՝ համոզելով, թե «փրկությունը կարող է լինել միայն Արևմուտքից... Միայն Արևմուտքից»: Ասել եմ, գրել եմ բազմիցս, և կրկնում եմ հիմա՝ 2017 թվականին. քանի դեռ Արևմուտքը կառավարում են այն նույն շրջանակները, որոնք ծրագրել, կազմակերպել, ապա և ֆինանսավորել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև պոնտացի հույների, եզդիների, ասորիների և նախկին Օսմանյան կայսրության ուրիշ ոչ մուսուլման ժողովուրդների ցեղասպանությունը, չի կարելի որևէ արդարացի բան սպասել Արևմուտքից: Այդ նույն Արևմուտքը չէ՞ր, որ «հանուն ժողովրդավարության վսեմ շահերի» մոռացավ 1919 թ. իր իսկ մեղադրական դատավճիռը դյոնմե հրեաների, երիտթուրքական «Իթթիհադ վե թերաքքի» կուսակցության պարագլուխների նկատմամբ:


Հայաստանի և սփյուռքի հայ ընթերցողներին առաջարկում եմ մի ոչ մեծ էքսկուրս կատարել 2017 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արված հայտարարությունների հետքով: Թե այնտեղ ինչ քստմնելի բան է հերթական անգամ որոճացել Էրդողանը, անգամ անդրադառնալ չեմ ուզում: Թուրք լինի ու ճիշտ խոսի՞... Դա ճիշտ և ճիշտ «Հազար ու մի գիշերվա» հեքիաթի կնմանի: Այդ «խելքի պուտուկը», ինչ է, կարծում է, թե Թուրքիայի հայերը և, առավել ևս, Թուրքիայից դուրս ապրող հայերը Հայաստանի ժամանակակից «գործուն վերնախավի» ներկայացուցիչների նմա՞ն են: Տառապում են քրոնիկական ամնեզիայո՞վ: Ամենևին: Ոչ միայն հայերը, այլև աշխարհն է հիանալի հիշում, թե ինչպես էին ամեն տեսակ «էրդողաններն» ու «աբդուլլահ-գյուլները», այսինքն, ըստ էության, Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկու առաջատար թևերի պարագլուխները, հերթով, և այն էլ դատարանով, ապացուցում, որ «իրենք հայ չեն»: Դա էլ հենց ապացուցում է, թե ինչ հայատյացություն, գազանային անհանդուրժողականություն է տիրում Մեծ Հայքի, Փոքր Հայքի ու Միջագետքի տեղաբնիկ ազգի նկատմամբ:

Նույնիսկ Հրանտ Դինքի և մյուս «հայ Դինքերի» սպանություններին թուրքական հատուկ ծառայությունների մասնակցության մասին չեմ էլ ուզում հիշատակել, ուղղակի հիշեցնեմ, որ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումը, որոնց վրա երբեմն թուրքական իշխանությունները «դուրս են գրում» հայերի և մյուս ոչ մուսուլմանների սպանությունները, ստեղծվել է թուրքական MIT հատուկ ծառայության ընդերքում և ղեկավարվել է այդ նույն MIT-ի սպաների կամ նույնիսկ նախկին բանակային սպաների կողմից:
Բայց թուրքը մնում է թուրք, և դա բոլորը գիտեն, հասկանում են, եթե Թուրքիայի և թուրքերի «երևույթը» հետազոտողները անաչառ ու անկաշառ մարդիկ են: Հայեր, երբեք և ոչ մի պարագայում չխաբվեք հայ ժողովրդին ուղղված Ջեմալ փաշայի թոռների կամ էլ այլ դյոնմե հրեաների ցավակցություններին: Ֆաշիստը ֆաշիստ է, անգամ թոռան տեսքով: Հիշեք, թե ինչպես այդ «թոռնիկներից» մեկը Երևանում հայերի առջև ամբիոնից մեր ազգային հերոսներին «ավազակներ» անվանեց. անիծվե՛ն նրանք, ովքեր հրավիրել էին դրան և բերել Հայաստանի մայրաքաղաք: Ավելի հետաքրքիր է մի հայացք գցել «եվրոպական ժողովրդավարության լուսատուից»՝ Ֆրանսիայից, և, իհարկե, ԱՄՆ-ից արվող հայտարարությունների աստառին: Նախ՝ Ֆրանսիայի մասին: Այնտեղ ընտրարշավի եռուն օրերն են, և հայտնի է, որ ընտրությունների «եզրափակիչ» դուրս եկածներից մեկը՝ Էմանուել Մակրոնը, Ամերիկայի հովանավորյալն է և ոչ թե Ֆրանսիայի քաղաքացիների թեկնածուն: Դատելով ըստ ամենայնի, Ֆրանսիայի հայերը նույնպես «ծախվել են». թեև բացահայտ փաստեր չկան, սակայն ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ հենց Մակրոնին է պաշտպանում Ֆրանսուա Օլանդ անունով ստահակը, որը մի ժամանակ ֆրանսահայերին խոստացել էր անպայման ընդունել և հաստատել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը: Հենց Մակրոնին է պաշտպանում նաև Դոնալդ Թրամփը:
Իսկ ի՞նչ էր անում Մակրոնը ապրիլի 24-ին, այսինքն, նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտի հաջորդ օրը: Առանձնապես ոչինչ, թեև նա էլ, ինչպես Ֆրանսիայի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները, ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, թե նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է հասնել Ցեղասպանության ժխտման քրեականացմանը:

Ճիշտ է, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Մակրոնը «հարգանքի տուրք է մատուցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Թեկնածուն պսակ է դրել մեծ Կոմիտասի՝ Փարիզի Կանադական հրապարակում գտնվող արձանին: Քաղաքական գործչին ուղեկցել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարները»: Այն մասին, որ ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենն առհասարակ հայերի կողմնակից է, Արևմուտքի ծախու լրատվամիջոցները, փաստորեն, ծպտուն չեն հանում: Թեև Լը Պենի ամբողջ ընտանիքը միշտ աչքի է ընկել հայամետ հայտարարություններով: Իսկ ահա, տեսնո՞ւմ եք, «Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարները» գնացել են ամերիկյան հերթական խամաճիկ Մակրոնին «ուղեկցելու»... Այնպես որ, Ֆրանսիայում մենք սպասում ենք տիպական օլանդականության. խոստացե՞լ է: Իսկ դուք մի հավատացեք, հայեր, այդքան բութ մի եղեք: Դուք, միևնույն է, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենք չեք տեսնի: Չէ՞ որ, եթե «ձևակերպեն» Մակրոնի հաղթանակը, ապա դա կնշանակի, որ Հայոց ցեղասպանության մասին «գաղափարի տերերը» պահպանել են վերահսկողությունը Ֆրանսիայի իշխանությունների նկատմամբ:


Վերջապես, Թրամփի ու ԱՄՆ-ի մասին: Հանդես եկավ «հայ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով»: Ապացուցեց, որ «օբամիզմը» ԱՄՆ-ում հավերժական է ու անջնջելի. հետաքրքիր է, «հրեա պապիկը» (և այն էլ հասիդը), ինչպես անվանում են Թրամփին Իսրայելի լրատվամիջոցները, գոնե ինչ-որ բան հասկանալո՞վ էր կրկնում իր նախորդի «հրեական բառախաղը», երբ ցեղասպանությունը ցեղասպանություն չկոչելով արտասանեց «Մեծ եղեռն»... Դրանից հետո գրոշ չարժեր հայտարարությունը, թե «Ես միանում եմ անմեղ նահատակների հիշատակը սգացող Ամերիկայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայությանը և ցավակցում կրած կորուստների վշտի համար»: Աշխարհի հայության ինչի՞ն է պետք քո կեղծավոր ցավակցությունը, եթե հայերի մեջ միայն լալկան ամերիկամետներն են, որ չեն հասկանում, որ «Մեծ եղեռն» արտահայտությունը իրավաքաղաքական հետևանքներ չի ծնում: Որ միայն «ցեղասպանություն» ձևակերպումն է ծնում ոչ միայն իրավաքաղաքական հետևանքներ, այլև միջազգային առաջատար կառույցների անվիճելի պարտականությունը ինչպես ցեղասպանության զոհերի, այնպես էլ այն իրականացրած հանցագործների նկատմամբ: Այս ամբողջ բառախաղը, որ Սպիտակ տունը խաղում է ավելի քան 30 տարի, նախատեսված է բթամիտ թերուսների կամ էլ ԱՄՆ-ի կույր ու ստորաքարշ սպասյակների համար: Ժամանակն է, որ մեր ազգը գիտակցի. Թրամփի օրոք էլ ԱՄՆ-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամեն ինչ շատ պարզ է. թուրքերը գործիք են Իսրայելի ձեռքին, իսկ Իսրայելին թելադրում է ԱՄՆ-ը: Առայժմ այս բանաձևը պահպանվում և աշխատում է:

Այնպես որ, Հայաստանն ու ամբողջ հայ ազգը «ոչինչ չեն կարող ակնկալել» ԱՄՆ-ից: Մոռացեք, հայեր, այն պետությունը, որը կանգնած է Իսրայելի շահերի, ուրեմն և հայ ժողովրդի դահիճների պաշտպանության դիրքերում, երբեք ոչ մի իրական քայլ չի անի ի շահ հայերի, քանի դեռ Վաշինգտոնում կառավարում են, մեկ էլ կրկնեմ, հենց այն շրջանակները, որոնք ծրագրել, կազմակերպել, ապա և ֆինանսավորել են Հայոց ցեղասպանությունը: Չէ՞ որ այդ բանն արվել է հենց հանուն ապագա Իսրայելի ստեղծման:


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ