«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բիլդերբերգյան սարդոստայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Մեհրիբանի դոստ Մարկովի պորտապարը

Բիլդերբերգյան սարդոստայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Մեհրիբանի դոստ Մարկովի պորտապարը
28.04.2017 | 09:52

ՆԱԽԵՐԳ


Հայ հանրային միտքը վերջերս ալեկոծվեց և մի վերջնագիր-ուղերձ հղեց ՄԱԿ-ին։ ՈՒղերձը ցանկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն փրկել համաշխարհային խայտառակությունից։ Զուտ հայեցի և ազնվական է նպատակը։ Չէ՞ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամենում է իր գլխավոր տնօրենի թափուր տեղը հրամցնել ՌԴ-ում Ազերբայջանի դեսպան և տվյալ պետության մշակույթի նախկին նախարար Փոլադ Բյուլբյուլօղլուն։ Հայոց հանրամիտքը կրակ է կտրել, այդ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով է համաշխարհային մշակութային կառույցը կառավարելու մշակութային ցեղասպանդ երկրի ծովահենը` Բյուլբյուլօղլին, որի օրիորդական վերնագիրն ահա սա է` Փոլադ Մուրթազօղլի Մեհմեդով։ (Հիշենք անմոռանալին` սույն Մուրթազօղլին արմատական-կացնակերպ թյուրք է, և երբ նա Ազերբայջանի մշակույթի նախարարն էր, ոչնչացվեց հայկական Ջուղայի խաչքարային հրաշակերտ գերեզմանոցը)։


Այդ գերեզմանոցի ոչնչացումը և, առհասարակ, վերջին քառորդ դարում Ազերբայջանի կողմից զանգվածաբար սանձազերծվող հայկական քաղաքակրթական մի ահռելի շերտի պղծումը դուրս են մնացել ոմանց քաղաքակրտյալ գիտակցությունից, և ինչ խոսք, վերոնշյալը թյուրքական շոգեբաղնիքներում կատարվող հոգևոր-մարմնական, նաև նյութա-ֆինանսական ավանդական մերսման հետևանք է։


Այնտեղ մերսվել է նաև ՌԴ Հասարակական պալատի անդամ Սերգեյ Մարկովը, որը թյուրք-ազերբայջանական մի բայաթի է զլում աշխարհով մեկ, ընդ որում` հենց ապրիլի 24-ին. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ադրբեջանի կողմից իր թեկնածուի առաջադրումը տրամաբանական քայլ է, քանզի Ադրբեջանն իր տարածքում մեծ թվով միջոցառումներ է կազմակերպում, որոնք կարևոր մշակութային-հումանիտար դեր են խաղում աշխարհի բոլոր երկրների համար։ Օրինակ` կարևոր իրադարձություններից է միջազգային հումանիտար ֆորումը, որը մեծ նշանակություն ունի մարդկության առջև կանգնած խնդիրների իմաստավորման առումով»։ Կեցցե՛ս, Մարկով, զի քեզ համար ազերբայջանական բիրտ ու ստոր ոտնձգությունները համաշխարհային, այդ թվում` հայկական, մշակութային և քաղաքակրթական արժեքների նկատմամբ մարդկության առջև կանգնած խնդիրների իմաստավորում են։ Անկեղծ ասած, ռուսական շրջանակներում թրքամոլները եզակի չեն, սակայն երբևէ որևէ ռուս գործիչ (եթե, իհարկե, Մարկովը էթնիկ ռուս է) նման բացահայտ քաղաքական ստորաքարշության չի դիմել։

ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՆԵՐԿԱ ՔԱՎԱՐԱՆ


ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի միջկառավարական կազմակերպություն է։ Ի հայտ է եկել 1946-ի նոյեմբերի 4-ին` բավականին վեհ նպատակներով։ Զորօրինակ, կրթության, գիտության և մշակույթի ասպարեզներում երկրների միջև համագործակցության զարգացման միջոցով նպաստել խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդմանը։ Հավատացեք, որ չափազանց բազմազբաղ է ՄԱԿ-ի այս միջկառավարական կառույցը։ Այսպես, նա վերացնում է անգրագիտությունը, ուսումնասիրում է ազգային մշակույթները, պայքարում է խտրականության դեմ և այլն։ Միաժամանակ կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ և գիտաժողովներ, նշում է համաշխարհային հոբելյանները, մի խոսքով շունչ քաշելու ժամանակ չունի։ Ի դեպ, ժամանակին նա նշել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը Փարիզում է։ Ի դեպ, այն հրատարակում է «Կուրիեր ՅՈՒՆԵՍԿՕ» բազմալեզու հանդեսը։ Սակայն առայժմ հանգիստ թողնենք այս տիտղոսակիր կազմակերպությունն ու փորձենք ըմբռնել, թե ինչն է թևեր տվել Մուրթազօղլուն։ Առայժմ Փոլադը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տերը չէ։ Առայժմ նա և նրա ցեղակիցները դրության տերն են Ռուսիո ուղղափառ մայրաքաղաք Մոսկվայում։ Տեսեք, անգամ Ալեքսանդր Պուշկինի և Անտոն Դելվիգի 1830-ին ստեղծած փառահեղ «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ»-ն ակնհայտ ազերբայջանանպաստ քաղաքականություն է վարում։ Ի մասնավորի Նիզամին և Ֆիրդուսին սույն «չՈջպՑՈ»-ի էջերում հռչակվում են որպես ազերի միջնադարյան հանճարներ, Ազերբայջանը դիտարկվում է որպես «Թուրանի մարգարիտ» և նման շատ ահասարսուռ այլ բաներով է հանրահռչակվում Ռուսիայով մեկ։ Իսկ մենք ազգովին, ի մասնավորի ՌԴ-ի հայկական 2-միլիոնանոց (ոչ պաշտոնական տվյալներով) գաղութի վերնախավը, ննջում ենք հայտնի կենդանու ոչ անհայտ ձախ ականջում։ Իսկ Բաքուն չի ննջում։ Փոլադի հնարավոր թագադրումը չափազանց հեռանկարային քայլ է և, ինչ խոսք, Անկարա-Բաքու երկխոսության համար ծանրակշիռ հենարաններ է ստեղծելու արդեն համաշխարհային արենայում։ Բարոյական առումով թուրքազերբայջանահպատակ Մարկովը եզակի չէ։ Նրան նվագակցում է ոմն Ռամիլ Գասիմով, ՌԴ Պետդումայի աշխատակիցը։ Ահա թե ինչ է եզրակացնում նշյալ Ռամիլը. «Փոլադ Բյուլբյուլօղլին ստեղծագործ անհատ է, նրա անունը հայտնի է ոչ միայն Ադրբեջանում, այլև Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում, աշխարհի շատ երկրներում։ Ինչպես գիտեք նա եղել է ԱՊՀ երկրների համագործակցության միջպետական հումանիտար հիմնադրամի վարչության խորհրդի նախագահը։ Այդ պաշտոնում էլ նա նպաստել է ԱՊՀ երկրներում մշակութային արժեքների պահպանմանը»։ Այս ստեղծագործ անհատի անհատական ներդրումն ԱՊՀ երկրներում մշակույթի պահպանման գործում իսկույն ևեթ պետք է արժանանա Մոսկվայի հայ համայնքի խորքային գնահատմանը, որը պետք է ուղերձի կարգով հղվի ՄԱԿ-ին։ Առհասարակ Ազերբայջանի կործանարար քաղաքակրթական և մշակութային բոլոր գործերը պետք է համակարգված ձևով դառնան քաղաքակիրթ մարդկության սեփականությունը։ Այստեղ է, որ պետք է ճակատ կազմեն ՀՀ ԱԳ նախարարությունը, աշխարհասփյուռ հայության ազգանվեր կառույցները, այո՛, Շառլ Ազնավուրը, Արոնյան Լևոնը, Քարդաշյան Քիմը և շատերը։ «Խոստովանություն» ֆիլմի դիտման նախաձեռնողների շարքը օրըստօրե համալրվում է համաշխարհային աստղերով։ Գուցե այսօր ճիշտ ժամանակն է նրանց օգնությամբ հետ տանելու պատմամշակութային կեղծիքի թանձր վարագույրը և Ազերբայջանն ու Փոլադին դնելու ի ցույց, ընդ որում` մորեմերկ... Մի խոսքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեր ներկա քավարանն է, մեր զարհուրելի անտարբերության ցցուն անդրադարձը։

ԱԼԻԵՎԱ ՄԵՀՐԻԲԱՆԻ ԿՐՆԿԻ ՏԱԿ


Մի պահ եկեք խոր շնչենք Արագածի լանջերից մայրաքաղաք հասնող կենսալիցք և անապակ օդը։ Հողմաղացը թախծում է, զի նա ունկնդրում է վաղամեռիկ պոետ Սիփանին Շիրազ.
Աշխարհի մեջ դու չունես,
Հազարամյա որբուկ.
Կարկուտներն են
ջարդում քո կեզ
Մանկությունը անձուկ։

Մեր հայկազյան աղը աշխարհի շատ ճաշերի է համ տալիս։ Բայց արի ու տես, որ համաշխարհային խաղերում մեր արիական ձեռքում թղթե շերեփն է, ոսոխի թաթում` կիսալուսնաձև կացինը։ Եվ սակայն այս կացինը նրբորեն է սափրում ոմանց լիրբ այտերը և շողշողում հաճախ հանց առաքյալի գավազան։ Ահավասիկ ինչ է ահազանգում ՀՀ առաջին օմբուդսմեն, այժմ էլ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ արգո տիկին Լարիսա Ալավերդյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան լոբբինգ է իրականացնում վասն Բյուլբյուլի նշանակման։ (Սույն Բոկովան բուլղարուհի է, Բուլղարիայում էլ շատ ցայտուն է թյուրքական հետքը)։ Բոկովայի ղեկավարության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն անթաքույց սպասարկում է որոշակի շահեր, այսինքն` վերածվել է շահկատակ մի մարմնի։ Հանրահայտ է, որ Բոկովա Իրինան և Ալիևա Մեհրիբանը բիզնես-գործընկերներ են, և ինչպես ժողովրդական առածը կցուցանե, մի տիկինը ախորժալից թքում է մյուսի բերանը և հակառակը։ Սա մի՞թե անհայտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կնքահայր ՄԱԿ-ին։ Անշուշտ` ոչ։ Միաժամանակ, ալիևյան կլանը (կասկած չունենաք, կլանի գաղափարական ուժակենտրոնը հենց Մեհրիբանն է) շնալող է տալիս օֆշորային խարդախությունների խառնարանում։ ՄԱԿ-ը կարծես թե դեմ չէ այս ամենին։ Սույն կլանի կլկլան դրածո Բյուլբյուլը սոխակաձայն հանդես է գալիս Արցախի հարցի լուծման պատերազմական եղանակի օգտին։ ՄԱԿ-ը լռում է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն` պապանձվում։ Զարմանալի է այն ներկայացումը, որը բեմականացնում է ՄԱԿ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատրոնում։ Ալիևյան ահարկու կլանն անփառունակ նահանջել է արցախյան առճակատման բոլոր փուլերում, զի մեր թուջեղջյուր խոյի դեմ մարտնչում էր նրանց ժանիքազուրկ բորենին։ Ալիևյան Ազերբայջանն այսօր փլուզված տնտեսության և կիսասովյալ հպատակների մի ախտահարված գաղութապետություն է։ Բայց և այնպես, ՄԱԿ-ի աչքի լույսն է։ Նաև` Ռուսիայի։ Եվ ահա այս պահին, երբ թյուրք-ազերբայջանական ոհմակը փորձում է սանձել ՄԱԿ-ն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ո՞րն է մեր ազգային գերխնդիրը միջազգային ատյաններում։ Պատվարժան ընթերցողներս ինչպես միշտ ճիշտ են, զի խորագետ են։ Այո՛, թյուրք-ազերիական քաղաքակրթության ողջ զմայլանքն ի տես դարձնել մարդկությանը նրա խորքով, լայնքով նրա և երկայնքով։ Առայժմ ընդամենը երկու տասնյակ հայոց ՀԿ-ներ ուղերձ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Է, ետքը՞, բա հետո՞։

ՎԵՐՋԵՐԳ


Բյուլբյուլօղլու հնարավոր գահակալումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն շահելո՞ւ, թե՞ կորցնելու է։ Ըստ հողմաղացի` խայտառակվելու է։ Իսկ ո՞րն է մեր խնդիրը։ Միայն մեկը` հաղթանակ տանել այս նորօրյա Ավարայրում։ Այսինքն, ի լուր աշխարհի, ՀՀ ԱԳՆ-ի և Հանրային խորհրդի ու հայկական նշանավոր դեմքերի խոսափողերով պատռել բոլոր նրանց դիմակները, ովքեր սատարում են լուսնայաթաղան պետության ներկայացուցչի ներխուժումը համաշխարհային գիտակրթական անդաստան։
Առայժմ մենք դոնքիշոտության պատերազմ ենք հայտարարել Բիլդերբերգյան ակումբի մշակութային սարդոստայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։ Վաղվա օրը ցույց կտա։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ