Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինտրիգը ձգվում է

Ինտրիգը ձգվում է
02.05.2017 | 00:06

Սերժ Սարգսյանը ոչ միայն հայոց, այլև աշխարհի քաղաքական ուժերին, մագիստրոսներին կարող է համբերության, քանդելհավաքելու քաղաքական մաստերկլասներ տալ:
Կրկին «Գոդոյին»` ԱԺ նախագահին, սպասելու այս մի «դեպքը» յուրօրինակ է այնքանով, որ խորհրդանշում է նախագահական համակարգի ավարտը մեզանում։ Դեֆակտո երրորդ` վերջին նախագահի որոշումը էական կարող է լինել ոչ միայն քաղաքական, այլև պատմական առումով. հասկանալու` ի՞նչ առաջնահերթություն է դրվելու ԱԺ նախագահի որոշարկված անձի սիմվոլի տակ, խնդիրը լուծվելու է գաղափարակա՞ն, ազգային շահի՞, թե՞ կոնյունկտուրային մոտեցման ուղենիշներով։ Որոշ պնդումների համաձայն, Սերժ Սարգսյանն ունի մի քանի տարբերակ: Կասկածում ենք: Կարծում ենք` ունի մեկ և որոշիչ պլան, որի մասին կհայտարարի ամենավերջին պահին` դրանով դասավորելով ողջ քաղաքական տախտակը հիմնավորապես, գոնե որոշիչ` 18 թվականին ընդառաջ:

Բայց քանի որ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, քաղաքագետներն ու լրագրողներն ունեն մի քանի տարբերակ, դիտարկենք դրանք:

Տարբերակ «ա». ԱԺ նախագահի ամենահավանական անուններից առաջինը, թերևս, Կարեն Կարապետյանն է` Տաշիրի. երկու Կարենը մի քիչ շատ է մեկ Հայաստանի համար, բայց դե, երբեք մի՛ ասա` երբեք:

Դիտարկենք. վերջինիս առավելություններն են` նա կարող է հավասարակշռել իշխանությունը` թե Կարեն Կարապետյանի, թե Սերժ Սարգսյանի` 18ի վարչապետության ժամանակահատվածում, դառնալով բուֆերային խաղացող` մի շարք որակների շնորհիվ։ Ֆորբսահայության ընտանիքի ներկայացուցիչ է, ինչը ոչ պակաս կարևոր բաղադրիչ է թե՛ գեոքաղաքական, թե՛ մնացյալ առումներով: Տնտեսական մագնատ է` եղբոր մասով: Ի դեպ, շատերը կարծում են` Հայաստանին Կարապետյան եղբայրների խոստացած ներդրումները ուշանում են հենց այս` սպասվող նշանակման պատճառով. կլինի աթոռ` առավոտյան, կլինեն ներդրումներ` երեկոյան։ Ասում են: Կարեն Կարապետյանը շատ դեպքերում կարող է խաղի կանոններից դուրս մտքեր հայտնել, ինչը դրական բան ունի խորքում և այն էլ` ՀՀԿիզմի տոտալիտար այլակարծության պարագայում: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ բուն գործում Կ.Կ.ն շեղումներ կուսակցական գծից, բոլոր դեպքերում, երբեք թույլ չի տալիս, ինչը կրկնակի հետաքրքիր է դարձնում նրա կուսակցական փոքրիկ «դիսիդենտությունը», որովհետև յուրաքանչյուր քաղաքական մարմին, էլ չենք ասում` «հազար դար» իշխող կուսակցություն, իր մեջ պետք է ունենա ոչ թե մեկ, այլ մի քանի ներքին այլակարծիքներ, որպեսզի կուսակցությունը «փրկվի» ոսկրացումից։ Չնայած ՀՀԿի դեպքում սա անհույս է, և «փրկության» մասին կարող են խոսել բացառապես անուղղելի լավատեսները:

Մինչ կանցնենք Կարեն Կարապետյանի «թույլ» կողմերին, հատկանշենք բարեգործ Կարապետյանների տարիների վաստակը: Եվս մի ֆենոմեն ունի Կարեն Կարապետյանը. «տետ ա տետ» զրույցներում անչափ խոր, հասկանալի տեսակ է, սակայն հանրային` ընդհանրական շփման ընկալումը նույնական չէ:

Ահա և հասանք նրա թույլ կողմերին. տեսակետ կա, որ դժվար է հաղթահարում, Նժդեհի ասած` իր ներքին մարդուն: Հաղորդակցության մեջ ոչ միշտ է հեշտ: Հասանելի չէ, ինչպես եղել են ԱԺ նախագահներ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Գրիգորիչը: Չենք կարծում, որ նշանակվելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա դահլիճի, նիստ վարելու, լրագրողական համքարության հետ, նիստերը, ի վերջո, կարող են վարել երեք տեղակալները, այնուհանդերձ, հրապարակայնության «դոզավորման» խնդիր նա անպայման կունենա: Իրենից կպահանջվի լավ կազմակերպիչ, ճկուն ԱԺ նախագահ, քաղաքականմենեջեր, տրիբուն լինել: Դառնալ…

Այսքանը:

Տարբերակ «բ»ով էլ կդիտարկենք Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի և «իքս» թեկնածուի ԱԺ նախագահ դառնալու ամպլիտուդը, որպես քաղաքական սերնդափոխության հնարավորություն:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ