Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բայց գիտցիր, քեզմե փիլիսոփա չըլլա, հայ-հո՜ւյ

Բայց գիտցիր, քեզմե փիլիսոփա չըլլա, հայ-հո՜ւյ
09.05.2017 | 18:00

Այսօր ոստիկանապետի պատասխանը լրագրողների այն հարցին, թե ինչ փուլում է վարչապետի՝ փողոցներից աղբը հավաքելու հանձնարարությունը, հիշեցնում է հայկական հայտնի ֆիլմից մի դրվագ։ Վլադիմիր Գասպարյանն ասել է. «Այնքան աղբ կա մեր երկրում հավաքելու»: Լրագրողների ճշտող հարցին` ընդդիմությա՞նը, թե՞ իշխանությանը նկատի ունի, նա հավելել է. «Լսի հոգիս, աղբ ամեն տեղ էլ լինում է»:


ՈստիկանապետիՆ իսկապես դժվար է լինելու այդքան «աղբը» համապատասխան «վայրն» ուղարկելը։ Այս առումով «Օտար խաղեր» ֆիլմում շատ տիպիկ մի դրվագ կա։ Ֆիլմի հերոսը՝ Արամը, սխալ տեղում է կայանում մեքենան և խանութ մտնում, մեքենայում նրան սպասում է Ստեփանը։ Երբ ոստիկանապետը մոտենում է նրան ու ասում, թե մեքենան ոչ ճիշտ տեղում է կայանվել, հետևյալ պատասխանն է ստանում. «Բարեկամս, դու շատ բարդ խնդիր կհետապնդես, եթե կուզես ամեն մեկին այս աշխարհում իրեն տեղը կանգնեցնել»։ Ճարահատյալ ոստիկանը սպասում է վարորդին, որի վերադառնալուց հետո, ասում է. «Չգիտե՞ք, որ սխալ եք կանգնել, իսկ Ձեր ընկերն էլ գլխիս ճառ է կարդում»։ Արամը ձեռքի շարժումով հասկացնում է, որ Ստեփանը մի քիչ այն չէ։ Ոստիկանը ժպտում ու բարի ճանապարհ է մաղթում։ Ստեփանը հետևից մեկնում է. «Բայց գիտցիր, քեզմե փիլիսոփա չըլլա, հայ-հո՜ւյ»։


Սա շատ բնորոշ է այսօրվա ոստիկանապետի վիճակին, իսկապես «նա շատ բարդ խնդիր կհետապնդե», եթե համ իշխանության, համ էլ ընդդիմության «աղբը» մաքրելու գործն իր ուսերին է վերցրել։ Իսկ եթե դա ընդամենը ֆիլմի հերոսի հանգույն փիլիսոփայություն է, հազիվ թե Վլադիմիր Գասպարյանից փիլիսոփա «դուրս գա»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ