Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքացիները վրդովված են մետրոյում փակցված գովազդի բովանդակությունից

Քաղաքացիները վրդովված են մետրոյում փակցված գովազդի բովանդակությունից
10.05.2017 | 10:06

Վերջին շրջանում հանրային վայրերում, համացանցում կարելի է տեսնել «#STOPԲռնարար» մակագրությամբ պաստառներ, որոնց նպատակը, ինչպես հասկանում ենք պաստառներից, կանանց նկատմամբ բռնությունը կանխելն է։ Նախաձեռնությունը, դարձյալ ինչպես մեզ հուշում են պաստառները, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությանն է։ Օրերս «Իրատես» թերթը ստացել է քաղաքացի Անահիտ Հակոբյանի նամակը, որում նա իր մտահոգությունն է հայտնում ինչպես այդ պաստառի բովանդակության, այնպես էլ այն հանգամանքի վերաբերյալ, որ դրանք անարգել տարածվում են հանրային վայրերում՝ անչափահասների աչքի առջև։


Նամակում, մասնավորապես, ասված է. «Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենի վագոններից մեկում փակցված գովազդային պաստառը գրավեց 8 և 14 տարեկան աղջիկներիս ուշադրությունը (նկարն ուղարկում եմ ձեզ), և այլայլված հայացքները, ապա հարցադրումները ստիպեցին ինձ էլ մոտենալ ու կարդալ։
Այս բառամթերքով կազմված ձևակերպումները նախ վիրավորեցին ինձ՝ որպես կնոջ, կարծես թե խոսքը ոչ թե գիտակից էակի, այլ անասունի մասին է, որը չի հասկանում ոչինչ, և ինչպես վարժեցնեն, այդպես էլ կառաջնորդվի։ Հետո վիրավորվածություն զգացի տղամարդկանց փոխարեն՝ կարծես նրանք էլ անասունից չտարբերվող արարածներ են, որոնք առաջնորդվում են բացառապես անասնական բնազդով։


Բայց ամենից սարսափելին այն էր, որ չգիտեի, թե ինչպես 8 տարեկան աղջկաս բացատրեմ, թե ինչ է նշանակում բռնաբարել, իսկ դեռահասության տարիքին հասած 14 տարեկան աղջկաս, թե ինչ է ասվում այս պաստառում, որ դա օրինաչափություն չէ, այլ բացառություն, որ… իր հայրը բռնաբարող չէ։
Որևէ մեկը չի ասում` չկա ընտանեկան բռնություն թե՛ մեր հասարակությունում, թե՛ աշխարհում, բայց դրա համար կան հատուկ հարթակներ, և վերջապես, հասարակական վայրերում պետք է գործի 18+ ձևաչափը։


Մի կողմ թողնենք պաստառը տպագրող կազմակերպության հետապնդած նպատակները, ես չեմ հասկանում, ինչպես կարելի է Երևանի մետրոպոլիտենում (քանի որ վագոններում է փակցված) հանդիպել նմանօրինակ բովանդակությամբ գովազդի: Մետրոյով երթևեկում են 0 տարեկանից սկսած քաղաքացիներ: Արդյոք մետրոյում չի՞ կիրառվում 18+ ձևաչափը, եթե ոչ, ապա հրավիրում եմ բոլորի ուշադրությունը այս փաստին և վստահ եմ, որ նման խայտառակություն էլի կգտնվի։ Հրավիրում եմ գովազդի օրենքները սահմանողների, Երևանի մետրոպոլիտենի ղեկավարության և Երևանի քաղաքային ներկա և ապագա իշխանությունների ուշադրությունը՝ առաջարկելով իրենց էլ երբեմն երթևեկել հանրային տրանսպորտով՝ բացառելու համար այսպիսի ընտանիքաքանդ երևույթների սողոսկումը մեր կյանք»:


Մենք դիմեցինք Երևանի մետրոպոլիտենի մարկետինգի բաժին՝ հասկանալու համար` արդյոք վագոններում փակցված գովազդային պաստառների բովանդակությունը ուսումնասիրո՞ւմ են իրենք, և կոնկրետ այդ գովազդը համապահասխանո՞ւմ է գովազդի մասին օրենքի պահանջներին։


Մետրոպոլիտենի մարկետինգի բաժնի պետի տեղակալ Գուրգեն Մինասյանը պատասխանեց, որ վագոններում փակցված նշված պաստառները իրավական տեսակետից խնդրահարույց չեն, չեն հակասում գովազդի մասին օրենքին։ Գովազդի բովանդակության մեջ Գուրգեն Մինասյանը որևէ արտառոց բան չի տեսնում, նա ասում է, որ այն վերաբերում է միայն այն մարդկանց, ովքեր բռնությունների են ենթարկվում։


ՀՀ գովազդի մասին օրենքում, ի դեպ, կա «Գովազդի պատշաճությունը» վերտառությամբ հոդված, որտեղ ասվում է, թե արգելվում է այն գովազդը, որում վարկաբեկվում են բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ