Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պարգևները գտան արժանավորներին»

«Պարգևները գտան արժանավորներին»
10.05.2017 | 16:20

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) բարձր է գնահատում իր այն ուսանողներին, ովքեր իրենց պարտքն են կատարում Հայաստանի և ԼՂՀ-ի զինվաժ ուժերում և վառ են պահում զոհվածների հիշատակը:
ՃՇՀԱՀ-ն և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հավերժացրին ապրիլյան քառօրյայում զոհված հերոս, իր «հավերժ» ուսանող Ադամ Սահակյանի անունը՝ սահմանելով Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ:


«Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի այս նախաձեռնությանը մենք սիրով միացանք և կարճ ժամանակահատվածում ձեռք բերեցինք պայմանավորվածություն: Ապրիլյան քառօրյա պատերազմը ապացուցեց, որ հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը անկոտրում է: Եվ մեր տղաների և նրանց հրամանատարների անկոտրում կամքի շնորհիվ մենք հաղթեցինք: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր չվերադարձան, և մեր շնորհակալությունը նրանց, ովքեր ծառայել և ծառայում են հանուն հայրենիքի»,- իր ելույթում ասաց ««Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
Ըստ հաստատված կարգի` Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակը տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ծառայել և աչքի են ընկել բանակում կամ մասնակցել են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հերոսի անվան կրթաթոշակը նախատեսված է ոչ միայն կրթության մեջ առաջադիմողների համար:


Որոշվեց կրթաթոշակը հատկացնել առաջինից երկրորդ կուրսերում սովորող, պարտադիր զինծառայություն անցած ուսանողներին: Կրթաթոշակը սահմանված է երեք անվանակարգերով:


Առաջին անվանակարգում հաղթող ճանաչվեց շինարարության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Տարոն Հայրապետյանը, որը 2014-2016-ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին: Ծառայության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով և մարտական հերթապահությունների ժամանակ ցուցաբերած արիության և անկոտրում կամքի համար արժանացել է 6 պատվոգրի:


Երկրորդ անվանակարգում հաղթող ճանաչվեց քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, սերժանտ Հայկ Գևորգյանը, որը 2014-2016-ին ծառայել է զինված ուժերում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: ԼՂՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Զորամասի ավարտական» կրծքանշանով, զորամասի հրամանատարի շնորհակալագրերով:
Երրորդ անվանակարգում հաղթեց ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, ավագ սերժանտ, նախկին ջոկի հրամանատար Վահան Հարությունյանը, որը ծառայել է զինված ուժերում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին: Պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Բանակի գերազանցիկ» կրծքանշաններով:
«Պարգևները գտան արժանավորներին: Իհարկե, այս պահին հպարտություն եմ ապրում, սակայն այն խառնված է և կարոտով, և թախիծով: Հիշում եմ տղայիս, և նա կրկին վերակենդանանում է այս պահին ինձ համար»,- նշեց Գայանե Սահակյանը՝ Ադամ Սահակյանի մայրը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 1904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում