Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լույս՝ երկնային քո ճանապարհներին

Լույս՝ երկնային քո ճանապարհներին
12.05.2017 | 00:04

Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ մայիսի 11-ին կյանքից վաղաժամ հեռացավ մեր անչափ սիրելի ընկերն ու բարեկամը՝ ՎԱԼԵՐԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, հրաշալի մարդ, իր գործի մեծ գիտակ, ճշմարիտ հայրենասեր ու ազգի նվիրյալ:


Վալերի Գևորգյանը ծնվել է Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում:
1968 թվականին ընդունվել է ԵՊՀ-ին կից Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, ավարտելուց անմիջապես հետո՝ 1970-ին, նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ:
Աշխատանքային մկրտությունն ստացել է Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում՝ դրսևորելով իրեն որպես բանիմաց ու հմուտ ինժեներ:
Եղել է ղարաբաղյան շարժման ակունքներում, իր բաժին մասնակցությունը բերել Արցախի ազատագրման գործին:


Տարիներ շարունակ ղեկավարել է Աբովյան քաղաքի էլեկտրացանցը:
Լինելով քաղաքականապես հասուն մարդ, Վալերի Գևորգյանը հաճախ էր հանդես գալիս վերլուծական, հրապարակախոսական հոդվածներով, որոնցից մի քանիսը տպագրվել են նաև «Իրատես» թերթում՝ արժանանալով ընթերցողների հիացական արձագանքին:
Անժամանակ էր մեր սիրելի ընկերոջ՝ Վալերիի մահը, ինչի կապակցությամբ խորապես վշտակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:
Մշտնջենական լույս երկնային քո ճանապարհներին, սիրելի ընկեր:


ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

Հ. Գ. «Իրատեսը» սգում է Վալերի Գևորգյանի մահը և տեղեկացնում, որ հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18.00-ին՝ Աբովյան քաղաքի գերեզմանատանը կից սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն տեղից, վաղը՝ ժամը 13:00-ին:

Դիտվել է՝ 21794

Մեկնաբանություններ