Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Արդյունաբերության զարգացման առաջատարը Հայաստանում պետք է դառնա մայրաքաղաք Երևանը»

«Արդյունաբերության զարգացման առաջատարը Հայաստանում պետք է դառնա մայրաքաղաք Երևանը»
12.05.2017 | 00:29

Զրուցակիցս ճանաչված գիտնական և մեր թերթի մշտական հեղինակ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆՆ է, որը, ի զարմանս, շատերի, «Երկիր ծիրանի» կուսակցության կազմում առաջադրվել է որպես մայրաքաղաքի ավագանու թեկնածու։

«ԵՐԵՎԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՐԱՀՐԱԾ ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԱՂԵՏԻ ԱՌՋԵՎ»


-Պարոն Համազասպյան, ավագանու անդամ ընտրվելու դեպքում ինչ առաջնահերթ խնդիրներ եք փորձելու առաջ քաշել։ Եվ հետևելո՞ւ եք դրանց իրականացմանը։
-Ես ոչ թե խնդիրներ, այլ առաջնահերթ վտանգներ եմ տեսնում Երևանում։ Ցավոք, առաջադրված քաղաքական ուժերը բարձրացնում են մակերեսային խնդիրներ` աղբահանություն, կանաչ զանգվածներ, տրանսպորտ և այլն, և այլն։ Առաջնորդվելով գործող քաղաքաշինական նորմերով` Երևանը հայտնվել է կապի միջոցների հրահրած աներևույթ աղետի առջև։ Բջջային անթել հեռախոսակապը հաստատվում է բարձր հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների տարածման միջոցով, որոնք բավականին վտանգավոր են մարդու առողջության համար, մասնավորապես առաջացնում են գենետիկական փոփոխություններ, ինչն ուղղակի վտանգում է ազգային գենոֆոնդը։ Սխալ է այս գործի կազմակերպումը, սխալ է արմատապես։ Հաղորդակցությունը հաստատվում է ալեհավաքների միջոցով, որոնք կապ են ապահովում օպերատորների և բաժանորդների միջև։ Մոտ 1 գիգահերց հաճախականությամբ ալիքներով, դրանք հեռախոսից մինչև ալեհավաք, հետո արդեն մեր հեռախոսից ուղղորդվում են դեպի մոտակա ալեհավաքը։ Այս ճառագայթները շատ վտանգավոր են առողջության համար։
Երբ անգլիացիները 1945-ին ստեղծեցին առաջին ռադարները և կարողանում էին գերմանական ինքնաթիռներին հայտնաբերել-ուղեկցել դրանց թռիչքի ընթացքում, այդ ժամանակներից էլ սկսվեց հետազոտությունը։ Արդեն այն տարիներին պարզվեց, որ այս գործով զբաղվող մարդիկ տարօրինակ հիվանդություններ էին ձեռք բերում։ Խնդիր դրվեց, նախ, պաշտպանել աշխատակիցների առողջությունը, և պետք էր գաղտնի պահել վերոնշյալ հաճախականությունը։ Մասնավորապես գործարաններում առանձնացված էին, այսպես կոչված, «ոպջֆւՏՉօպ» (այսինքն` անարձագանք) սենյակներ, որտեղից այդ ճառագայթները դուրս չէին գալիս, ուղղակի էկրանավորվում էին։ Այդ սենյակներում աշխատում էին 40-50 տարեկան կանայք, որոնք թոշակի էին անցնում արդեն 50 տարեկանում, աշխատանքի տևողությունը 4 ժամ էր, և աշխատակիցներին ապահովում էին կաթով և կեֆիրով։ Այսպես էր ամենուր` և՛ Խորհրդային Միությունում, և՛ զարգացած կապիտալիստական երկրներում։
-Վերադառնանք 2017-ի մայիս ամսի նախընտրական Երևան։
-Երևանում ամենուր ալեհավաքներ են տեղադրել, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում երևանցիների առողջության համար։ Վերջերս ինձ տագնապով մի ընտանիք հրավիրեց Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 25 շենք։ Այս շենքի մոտ ալեհավաքներ են տեղադրված, և մարդիկ ուղղակի ճառագայթահարվում են։ Տասը րոպե եղա նրանց բնակարանում և, անկեղծ ասած, այտս կարծես այրվում էր։ Այս ընտանիքի հարևաններից երկուսը կաթվածահարվել են, մեկի մոտ էլ խպիպ (զոբ) էր առաջացել, և ինձ խնդրում էին օգնել, որ ազատվեն այդ իրավիճակից։
-Ձեր առաջարկը։
-Ես առաջարկում եմ, որ ալեհավաքները քաղաքում տեղադրվեն ոչ կամայականորեն, այլ հաշվի առնելով Երևանի քաղաքաշինական լուծումները, մարդկանց հոսքերը և այլն։
-Այս խնդիրն աշխարհում ինչպե՞ս է լուծվում։
-Վերջերս ուսանողս էր եկել Սան Ֆրանցիսկոյից։ Նա պատմեց, որ իրենց մոտ ալեհավաքները տեղադրվում են քաղաքից դուրս կամ այն վայրերում, որտեղ չկան բնակիչներ։ ՀՀ առողջապահության նախարարությունն ունի չափորոշիչներ, որոնք սահմանում են հզորությունների չափը, դրանց գործունեության ժամանակը և այլն։ Սակայն դա կազմված է ալեհավաքների արտադրությամբ և շահագործմամբ զբաղվող անձնակազմի համար։ Սակայն չէ՞ որ հարակից տարածքում բնակվող մարդիկ 24 ժամ գտնվում են ալեհավաքների ազդեցության գոտում։ Քաղաքապետարանը պետք է շուտափույթ լուծումներ գտնի։ Այսինքն, կարգավորի ռադիոծածկույթի հետ կապված քաղաքաշինական խնդիրները։ Երևանում պետք է մեկ բջջային օպերատոր գործի, այնինչ երեքն են աշխատում, յուրաքանչյուրն իր ալեհավաքն է տեղադրում` ըստ սեփական ցանկության։ Սա չափազանց մտահոգիչ խնդիր է, քանզի ոչ միայն ազգային գենոֆոնդն է վտանգվում, այլև խոչընդոտվում է տուրիզմի զարգացումը, որի վրա է այսօր հենվել երկրի տնտեսության զարգացման հեռանկարը։ Հիշեցնեմ մի հանրահայտ պատմություն. երբ Ճապոնիայի քաղաքացին ոտք էր դրել մեր հողի վրա, նախ չափել էր ռադիացիայի մակարդակը և սարսափել էր։ Օտարերկրացիները հաճախ չափում են նաև Երևանի ռադիոծածկույթի մակարդակը և դարձյալ սարսափում են։

«ՍՊԻՏԱԿԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒԿ ԱՆՏԵՍՈՒՄՆ ԷՐ»


-Երկրորդ վտանգ-խնդրին անդրադառնանք։
-Շենքերի սեյսմակայունությանն է այն առնչվում։ Մայրաքաղաքի շենքերի շուրջ 70 տոկոսը գտնվում է 7-բալանոց սեյսմակայունության գոտում։ Սրանից զատ, հաճախ շենքերի անվտանգությունը դառնում է որոշ գործամոլների քմահաճույքի թիրախ։ Միայն մեր շենքում նման 12 դեպք է արձանագրված։ Շենքի կրող պատերը քանդում են և դուռ ու պատուհան բացում հիմնվող խանութի կամ սրահի համար։ Եթե նման բան է կատարվում, ապա բացվածքը, ըստ գործող շինարարական նորմերի, պետք է ամրացվի երկաթբետոնե շրջանակով, ինչը չի արվում։ Բայց չէ՞ որ անգամ 1 քարի հեռացումը կրող պատից վտանգում է շենքի սեյսմակայունությունը։ Բացի այդ, շենքերի վրա կցակառույցներ են տեղադրվում, որոնք թե՛ աղճատում են նրա ճարտարապետական նկարագիրը, թե՛ սեյսմաանվտանգությունն են դնում սպառնալիքի տակ։ Սպիտակի զանգվածային աղետի պատճառներից մեկը շինությունների սեյսմիկ անվտանգության նորմերի կտրուկ անտեսումն էր։ Սակայն եթե 1988-ի երկրաշարժի կորուստների թիվը 25 հազար էր, Տերը մի արասցե, եթե հանկարծ մայրաքաղաքը հայտնվի երկրաշարժի գոտում...

«ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏՈ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ»


-Հաջորդ վտանգ-խնդրին անդրադառնանք, հուսալով, որ երբևէ կապահովվի Երևանի սեյսմիկ անվտանգությունը Ձեր առաջարկած լուծումներով։
-Մայրաքաղաքում աշխատատեղերի լուրջ խնդիր էլ կա։ Եվ այն պետք է դառնա քաղաքապետարանի գլխավոր գործառույթը։ Նախ պետք է ստեղծվող արտադրական հզորություններն ապահովեն ներքին շուկայի կարիքները։ Այսինքն` տեղական շուկայում պետք է ապահովել ապրանքների արտադրությունը և հետո դուրս գալ միջազգային շուկաներ։ Այնինչ տեղական շուկայում արդեն խափանվում են գործընթացները։ Լավ օրինակ է Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը։ Այն հագեցած է գերմանական արտադրության լուսատուներով։ Դրանք իրականում չինական արտադրության լուսատուներ են, բավականին անորակ են և շատ արագ շարքից դուրս են եկել։ Չինական լուսատուի գինը 350 դոլար է, գերմանականինը` 1400 եվրո։ Այս պատվերը պետք է տրվեր հայկական երկու գործող ընկերություններին, որոնք որակյալ լուսատուներ են արտադրում։ Այնինչ, այս դեպքում էլ գործեց հայկական շուկայական ջունգլու օրինաչափությունը։ Առհասարակ արդյունաբերության զարգացման առաջատարը Հայաստանում պետք է դառնա մայրաքաղաք Երևանը, քանզի այստեղ է կենտրոնացած երկրի գիտատեխնիկական և արդյունաբերական ներուժի 70-95 %-ը։
-Ձեր կեցությունը մայրաքաղաքում։
-Ապրում եմ Երևանի Փոքր կենտրոնում։ Սրճարանների երաժշտական աղմուկը սկսվում է դեռ մութը չընկած և շարունակվում մինչև կեսգիշեր, երբեմն էլ մինչև լուսաբաց։ Ի՞նչ եմ նկատել. եթե սրճարանն անգամ դատարկ է, միևնույն է, երաժշտությունը հնչում է ամբողջ ուժով, հավանաբար մի նպատակով. խանգարել մարդկանց քունը և խաթարել նրանց առողջությունը։ Իսկ Հրազդանի կիրճից բարձրացող աղմուկը ուղղակի դժոխային է. ռեստորաններից հնչող երաժշտական ահավոր աղմուկը համալրվում է անզուսպ հրավառությամբ։ Եվ շատ տարօրինակ է, որ Երևանի քաղաքապետարանի ղեկավարները այս ամենը չեն նկատում։ Մի զարմանալի բան էլ եմ նկատել։ Վաղ լուսաբացին ինչ-որ մեկը հզոր շարժիչ ունեցող մոտոցիկլետով դուրս է գալիս «Անի» հյուրանոցի հետնամասի բակից, հռնդյունով բարձրանում է դեպի Մոնումենտ և հետ է վերադառնում։ Բակի մարդիկ ինձ տեղեկացրել են, որ այդ սուբյեկտը ցերեկները քնում է, ոչ մի տեղ չի աշխատում։ Դժվար չէ կռահել, որ նա պատվեր է կատարում, նախ ամեն գիշեր հազարավոր մարդկանց քունը խախտելով ստիպել նրանց հայտնվել անելանելի վիճակում, և ելքը գտնել արտագաղթի մեջ ու նվազեցնել քաղաքի այդ հատվածի բնակարանների գինը։ Ինչը և իրականացել է։
-Մայրաքաղաքում անհարկի աղմուկ է նաև ցերեկը։ Համամի՞տ եք։
-Ցավոք, լիովին համամիտ եմ։

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԵՏՔ Է ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՅՐԸ, ԿԻՆԸ»


-Պարոն Համազասպյան, մայրաքաղաքում, ինչպես և ողջ երկրում, առայժմ հանրային շահը, արժանապատվությունը և առողջությունը անտեսվում են։ Այժմ գրոհենք հաջորդ վտանգ-խնդրի վրա։
-Երիցս չարչրկված աղբահանությանը պետք է անդրադառնամ։ Տեսեք, մինչև «Սանիթեքի» մուտքը Երևան աղբարկղերի կողքին լրացուցիչ աղբարկղեր էին դրված պլաստիկ շշերի համար։ Եվ մեր համաքաղաքացիները հաճույքով էին եղած շշերը նետում այդ աղբարկղերի մեջ։ Երևանում գործում է «Էկո-ինժեներինգ» ՍՊԸ-ն, որն այդ շշերը հավաքելով աղում և 600 դոլարով վաճառում է Չինաստանին։ Ինչո՞ւ անհետացան պլաստիկ շշեր հավաքող աղբամանները։
-Պարոն Համազասպյան, քաղաքակիրթ աշխարհի իրողություններին քաջատեղյակ մարդ եք։ Ասացեք, ինչպե՞ս են Շվեյցարիայում վերաբերվում աղբահանությանը։
-Վերաբերվում են շատ քաղաքակիրթ եղանակով։ Շաբաթվա յուրաքանչյուր օր աղբարկղերին ի պահ են հանձնում սննդի մնացորդը, մետաղի թափոնը, պլաստիկ շշերը, ավելորդ կտորեղենը։ Չէ՞ որ դրանք հումք են, վերամշակվում են և դառնում արտադրանք։
-Հնագույն ժամանակներում, երբ թագավորում էին բարեպաշտ արքաները` Արտաշես աշխարհակալն ու Տիգրան Մեծը, Հայաստանն անթափոն արտադրության երկիր էր։
-Անթափոն արտադրության կազմակերպումը հայ հասարակության խնդիրը չէ, իշխանության խնդիրն է։
-Մայրաքաղաքը մի՞թե չեք ենթարկելու հելիոֆիկացման։
-Խնդիր եմ բարձրացրել, որ կառուցվող շենքերի տանիքները հարմար լինեն արևային սարքերի տեղադրման համար։ Սա ես անվանում եմ հելիոճարտարապետություն։ Ի դեպ, Թել Ավիվում նախորդ դարի վաթսունականներից արգելվում է շենքի կառուցումը, եթե նրա նախագծում չկա արևային ջրատաքացուցիչ տեղադրելու տարրը։
-Վերադառնանք քաղաքական դաշտ։ Ի՞նչ եք ակնկալում գալիք ընտրություններից։
-Ցանկանում եմ, որ ընդդիմությունը հաղթի։ Եվ ճիշտ կլինի` քաղաքը պետք է ղեկավարի մայրը, կինը։
-Ինչո՞ւ։
-Քաղաքապետը պետք է ընդդիմադիր լինի։ Սա հավասարակշռություն կապահովի իշխանության թևերի միջև։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ