«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նրա անունն է Ռուսաստան

Նրա անունն է Ռուսաստան
12.05.2017 | 10:01

Դարեր շարունակ բոլոր ազգերը գոնե մեկ անգամ կռվել են իրար հետ, գոնե մեկ անգամ որոշակի ժամանակով թշնամացել են իրար հետ, բայց վերջին հաշվով կնքել են հաշտության պայմանագրեր և… պատերազմներից առաջացած վերքերը սպիացել են:


Աշխարհում, սակայն, կան ազգեր, որոնք ոչ թե մեկ, այլ բազմիցս կռվել են իրար հետ, բազմիցս իրար փոր են թափել, բայց կրկին ու կրկին հաշտության պայմանագրեր են կնքել ու շարունակել ապրել: Ճիշտ է, ապրել են, բայց ստացած վերքերը չեն սպիացել: Իսկ չսպիացած վերքերը ծխում են թարմ, զսպված հիշողությունների տեսքով… Ասել է` թշնամի ազգերը միմյանց նկատմամբ ներքին ատելությամբ լեցուն, առերևույթ ժպտալով ապրում են հաշտ, յուրաքանչյուրը, սակայն, ծոցում լավ թաքցնելով սրած դանակը:
Առակս զինչ ցուցանե։ Դիցուք, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն որքան էլ առերևույթ ժպտա Ռուսաստանին, Կորեային կամ Չինաստանին, միևնույն է, նրա այցը յուրաքանչյուր ճապոնացու համար սրբազան պանթեոն թաքնված նպատակներ ունի: Այդ պանթեոնում, ի դեպ, ամփոփված են Ճապոնիայի վեհության, նրա հաղթանակների համար կյանքը զոհաբերած հերոսների անունները:


Այսօրվա Ճապոնիան որքան էլ հզոր է արդյունաբերությամբ, որքան էլ երազի, միևնույն է, որևէ կերպ չի կարողանա ճերմակ «ատամները ցույց տալ» ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Չինաստանին, առավել ևս` Հյուսիսային Կորեային:
Սինձո Աբեն սրբազան պանթեոն այցելելով որքան էլ հիշեցնի իր չմեռած ցանկությունների մասին, միևնույն է, դրանք ընդամենը կմնան որպես զսպված ցանկության հիշեցում:
Չինացիները և ռուսները համարյա երբեք չեն կռվել իրար դեմ: Ավելին, ռուսները հաճախ են ձեռք մեկնել չինացիներին. օգնել են տեր դառնալու Մանջուրիային, նույնիսկ իրենց պատկանող Պորտ Արտուր նավահանգիստը սիրով են թողել նրանց, այնուամենայնիվ, դա չի նշանակում, թե մեկ միլիարդից ավելի բնակիչ ունեցող երկիրը անտարբեր հայացքով է նայում Ամուրից հյուսիս ընկած տարածքներին… 1969-ին Դամանսկում տեղի ունեցածը, ըստ էության, չինական երազանքի պրակտիկ իրականացման անհաջող փորձ էր, որ այդպես էլ մարեց խորհրդային բանակի հուժկու հարվածից:


Ֆինները, շվեդները, սև սքեմն այսօր վրաները քաշած, ճարահատյալ հաշտվել են իրենց ճակատագրի հետ: Հավելենք` եթե ֆիններն ինչ-որ բան կորցրել են, ապա շվեդները պատմական հայրենիքից ոչինչ չեն կորցրել:
Դարերի ընթացքում միշտ էլ դաժան են եղել ռուս-լեհական բախումները: 1613-ին, օրինակ, ռուսները լեհերից մի կերպ փրկեցին իրենց ուղղափառ հավատը: Իսկ հետագայում մեկ անգամ չէ, որ, որպես հատուցում, նրան հարվածեցին` երեք անգամ մասնատելով Ռեչ պոսպոլիտան: Երկրորդ համաշխարհային պատերազմում լեհերին որպես ազգ հիմնովին ոչնչացումից փրկեցին ռուսները, նրանց կայուն սահմաններ տվեցին: Այդ քայլով ռուսներն ասես փորձեցին լեհերի հիշողությունից ջնջել անցյալի ատելությունը, բա՞յց… Չստացվեց:
Ռուսներին Եվրոպայում այսօր գերմանացիները նույնիսկ այնպես ու այնքան չեն ատում, որքան լեհերը: Այդ Լեհաստանի կառավարությունն է, որ ՆԱՏՕ-ն է՛լ ավելի մոտեցրեց Ռուսաստանի սահմաններին: Լեհաստանում այսօր ոչնչացնում են այն բոլոր կոթողները, որոնք կանգնեցվել են այդ երկիրը ֆաշիզմից ազատողների պատվին:


Վանդալիստական նման ատելությունը, հավանաբար, ատելություն է ոչ այնքան զոհվածների, որքան ապրող Ռուսաստանի նկատմամբ: Լեհաստանը, որքան էլ ուժեղ է նրա ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, անզոր է նրա դեմ։ Լեհաստանը Ռուսաստանին պետք չէ ոչ որպես տարածք, ոչ էլ որպես մարդկային ռեսուրս: Լեհաստանը պատնեշ է գերմանա-ռուսական նկատելի հակամարտության միջև: Գերմանացիները որքան էլ լռեն, այնուամենայնիվ, չեն մոռանում, լավ գիտեն, որ անարդար է այսօրվա լեհ-գերմանական սահմանը: Պարզապես վախենալով «ռուսական արջից», հաշտվում են առկա իրողության հետ, քանզի սահմանների վերաձևումը նորանոր խնդիրներ կառաջացնի հենց ՆԱՏՕ-ի ներսում:
Ֆրանսիացիները մեկ անգամ են կռվել ռուսների հետ և դաժանորեն պարտվել: Ֆրանսիական շահը միշտ էլ համընկել է ռուսների շահի հետ, և կարելի է ասել, որ գերմանացիներն էլ հիմարի պես միշտ «խալխի» կռիվ են տվել ռուսների դեմ:


Անգլիացի զինվորը երբեք երես առ երես չի կանգնել ռուս զինվորի դեմ: Բայց Անգլիան իր զինվորի փոխարեն ռուսի դեմ է հանել ֆրանսիացուն: Նապոլեոնը որևէ շահ չուներ Ռուսաստանում, բայց գնաց ճակատագրական այդ քայլին` կուլ տալով անգլիական խորամանկ քաղաքականության ինտրիգների խայծը: Կարելի է ասել, որ այդ ժամանակ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանորդ կոմս Չառլզ ՈՒիթվորտը հասավ իր նպատակին:


Ստալինի հետ հաջող համագործակցող Հիտլերին ի՞նչը ստիպեց հարձակվել Ռուսաստանի վրա… Ապագայում, թերևս, ավելի հեշտ կլինի ստանալ այս հարցի պատասխանը:
Աշխարհում ռուսներն ունեցել և ունեն գենետիկորեն ատելի միայն մեկ թշնամի` թուրքը: Որքան էլ ռուսներն այսօր լիզեն թուրքերին, օգնեն (պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ նման փաստ է արձանագրվել), միևնույն է, թուրքը չի կարող հրաժարվել իր երազանքից` Մեծ թուրանական ծրագրից: Իսկ դրա ճամփին հանց չինական պարիսպ կանգնած է Ռուսաստանը:


Ռուս-թուրքական բազմաթիվ պատերազմները պատմականորեն միայն ատելությունն են խորացրել այդ երկու պետությունների միջև: Եվ կրոնական որևէ գործոն այս պարագայում էական չէ:
Քիչ չեն նաև ռուս-պարսկական պատերազմները: Բայց այդ երկու պետությունների միջև չկա հավերժական թշնամանք: Եվ ինչպես ցույց են տալիս ռուս-պարսկական մոտ 200-ամյա հարաբերությունները, նրանք թշնամի պետություններ չեն: Ավելին, Իրանը Ռուսաստանի բնական դաշնակիցն է Մեծ Թուրանի ճանապարհին: Եվ այսօր այդ դաշնակցությունն ավելի քան ռեալ է:


Աշխարհում ոչ մի ազգ և ոչ մի երկիր այնքան չի տուժել ռուս-թուրքական կեղծ գրկախառնություններից ու համբույրներից, որքան մենք` Հայաստանն ու հայերը:
Ռուսներն աշխարհում չունեն բարեկամներ: Ինչո՞ւ: Դժվար է բացատրել: Բայց երբ նրանք ընկնում են նեղ կացության մեջ, և երբ նրանցից է՛լ ավելի վատ վիճակի մեջ են հայտնվում թուրքերը, այս երկուսը դառնում են հարազատ եղբայրներ (հիշենք անցած դարասկզբի դեպքերը): Բայց հենց մի փոքր լավանում է թուրքերի վիճակը, հարաբերությունները սրվում են այն աստիճանի, որ պատրաստ են հարձակվելու երեկվա իրենց փրկչի վրա (կոմունիստական Ռուսաստանը Թուրքիան փրկեց վերջնական կործանումից):
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանի թշնամին է: Այդ են ապացուցում սիրիական դեպքերը:


Հարթ չեն նաև Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները:
Փառք ու պատիվ Թուրքիայի ղեկավարությանը, որ ազգային շահերից բխող քաղաքականություն է վարում և փորձում է ինքնուրույն խաղալ: Թուրքիայի ներկայիս արդյունաբերությունը, նրա զարգացման տեմպերը նրան հնարավորություն են ընձեռում ՆԱՏՕ-ի կազմում գործելու որպես ոչ վասալային պետություն: Թուրքիայի ղեկավարությունը առանձին դերակատարության է ձգտում, ինչը լավ են հասկանում Արևմուտքում և դեմն առնելու համար խաղարկում են քրդական գործոնը: Ահա այստեղ է, որ Թուրքիան վախենում է: Իսկ Ռուսաստանը փորձում է օգտվել նրա վախից և ընդառաջ է գնում…
Վերջին մի քանի տարիներին մենք ականատես ենք, թե ինչպես է տնտեսապես նեղն ընկած Ռուսաստանը փորձում դեպի իրեն քաշել Թուրքիան: Արևմուտքը վախենում է` հանկարծ Թուրքիան չնետվի՞ Ռուսաստանի գիրկը:
Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, որ կնքվեց ռուս-պարսկական-թուրքական համագործակցությունը Սիրիայի հարցում, և Էրդողանը այլևս չէր պահանջում Ասադի հրաժարականը: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ԱՄՆ-ը սկսեց ինտենսիվ օգնել Սիրիայի քրդերին: Էրդողանը կտրուկ շրջվեց Ռուսաստանից:


Պատմական շահը Ռուսաստանից պահանջում է վերջ տալ ժամանակավոր թուրքասիրությանը և օգնել Արևմուտքին` մասնատելու Թուրքիան, որի մասնատումը Ռուսաստանի կայուն շահն է: Այսօրվա Թուրքիան Ռուսաստանի համար վտանգավոր է Ղրիմում, Անդրկովկասում, ինչո՞ւ ոչ, նաև Միջին Ասիայում: Եթե Թուրքիայում առաջանա քրդական պետություն, և այն լինի անգամ ամերիկամետ, ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև մասնատված, թույլ Թուրքիան այդ դեպքում կլինի Ռուսաստանի դաշնակիցը, և նման Թուրքիայի հետ Ռուսաստանը կխոսի թելադրողի դիրքից: Թույլ Թուրքիայի պայմաններում Հունաստանը չի վախենա նրանից և կլինի Ռուսաստանի հետ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հետաքրքիր է, Ռուսաստանը երբևէ կկորցնի՞ կույր «սերը» առ Թուրքիա և կգործի՞ ոչ առօրյա, այլ վաղվա շահից ելնելով: Եկել է վաղվա շահից ելնելով Ռուսաստանի գործելու պահը: Չկան իսլամիստներ և չափավոր իսլամ դավանողներ: Աստված մի արասցե, եթե այսօր իսլամիստներն ուժեղանան և հասնեն մեծ հաջողությունների, ապա դժվար է ասել, թե չափավոր իսլամ դավանողներն իրենց ինչպես կդրսևորեն: Ներկայիս դաժան պայքարում անգամ, նրանք կարողանում են աշխարհի ցանկացած երկրում համախոհներ գտնել: Որքա՞ն կլինի վաղը նրանց թիվը, եթե ԴԱԻՇ-ը հասնի մեծ հաջողությունների…
Եզրակացությունը մեկն է` պետք է մասնատվեն, ոչնչացվեն ԴԱԻՇ-ին աջակցող պետությունները: Թուրքիան այդ պետությունների թվում առաջինն է: Ասել է…
Դարեր շարունակ Ռուսաստանը միշտ գործել է առօրյա շահով, և դարեր շարունակ Ռուսաստանը ավերվել է և նորից հառնել: Ստացվում է այնպես, որ ռուսի արյունը կարմիր չէ, և այնքան հեշտ է բացվում նրա երակը:


Ցույց տվեք աշխարհում մի պետություն, որտեղ մահացել են տվյալ երկրի միլիոնավոր զինվորներ, հաղթել են, բա՞յց… ջուր է դարձել թափված արյունը:
Կա՛ այդպիսի պետություն. նրա անունն է Ռուսաստան։

Դիտվել է՝ 2772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ