Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եգիպտոսից գանձեր հանեցեք»

«Եգիպտոսից գանձեր հանեցեք»
12.05.2017 | 00:06

Եգիպտոսը ժամանակի քաղաքակրթության բնօրրանն էր համարվում, և մարդը այնտեղ մեղքերի ստրկության գերին էր:
Եգիպտոսը խորհրդանիշն էր աշխարհի: Երբ Տեր Աստված հրեաներին ցանկացավ հանել եգիպտական գերությունից, պատվիրեց. «Եգիպտոսից գանձեր հանեցեք»: Ժամանակակից աշխարհը նույնպես նման է Եգիպտոսին: Մեղքի ստրկությունը` առատ իր բոլոր դրսևորումներով, իսկ աստվածային սրբությունները` սակավ: Շատ դժվար է թացը չորից տարբերել: Քրիստոսի գալստյան նպատակն էր, որ մեղքի գերությանը վաճառված մարդուն հանի եգիպտոս-աշխարհից: Անշուշտ, այս աշխարհի իշխանը, որի խորհրդանիշն էր այն ժամանակվա Եգիպտոսի փարավոնը, չի ցանկանում մեզ ազատել մեղքի գերությունից` օրեցօր զանազան մոլորություններ հրամցնելով, մեղքերի և ավելորդ զբաղմունքների մեջ հաստատելով:


Քրիստոսի Ավետարանը ճիշտ այն ուղին է, որ յուրաքանչյուր մարդու հանում է եգիպտոսից` մեղքերի ստրկությունից, առատացնում հոգևոր գանձերով և առաջնորդում Ավետյաց երկիր:
Ահագնացող ինքնակործանման եզրին կանգնած աշխարհում ճշմարիտ քրիստոնյաներին առաջնորդող և մխիթարող ուժը Քրիստոսն է, Ով Իր Սուրբ բերանով վկայեց. «Ես ձեզ որբ չեմ թողնի»:
Մենք Մկրտությամբ հաստատում ենք, որ հրաժարվում ենք աշխարհից` եգիպտոսից, և դավանում Քրիստոսին, որպես նոր մարդ մտնում այս անապատ աշխարհը, որտեղ փորձությունների մեջ ապրելով` առաջնորդվում ենք դեպի Ավետյաց երկիր` Երկնքի Արքայություն: Քրիստոսը նույն փորձությունները կրեց մկրտությունից հետո, ցույց տալով, որ դեպի փրկություն առաջնորդվող քրիստոնյան պետք է մերժի, առավել ևս` հաղթի սատանային:


Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: Եվ փորձիչը՝ սատանան, մոտենալով նրան՝ ասաց. «Եթե Աստծո Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն», ի պատասխան սատանայի առաջարկին` Հիսուս ասաց. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»: Սատանան մոտեցավ Հիսուսին այն ժամանակ, երբ նկատեց տկարություն: Մենք մշտապես փորձության ենք ենթարկվում տկարության ժամանակ, երբ կորցնում ենք զգոնությունը: Նյութական հացը կենսական անհրաժեշտություն է մարդու համար, և հանապազօրյա հացի փնտրտուքի ընթացքում մոռանում ենք հոգևոր Հացի մասին, որի կարիքը մեզնից շատերը երբեմն, այնուամենայնիվ, զգում են: Թեպետ Հիսուսը հացի բազմացման օրինակով ցույց տվեց, որ իր հետևից գնացողը թե՛ նյութական, թե՛ հոգևոր հացի կարիք չի ունենա, բայց մենք ընտրում ենք նյութական հացը, մոռանում հոգևորը, և փորձիչը, տեսնելով մեր տկարացած վիճակը, իսկույն մեզ շեղում է հոգևորից և թաղում նյութապաշտության խավարի մեջ:


Հաջորդ փորձությունը, որ կրեց Հիսուսը, կարծես ճիշտ շարունակությունն է. «Եթե Աստծո Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես:
Հիսուս դարձյալ նրան ասաց.
-Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Մատթ. 4. 6):
Մեզնից շատերը մկրտվելուց հետո վերստին դառնում են նախկին մեղքերին: Հոգևոր տարրական գիտելիքներ չունենալու պատճառով խաբվում են սատանայից, ընկնում արքունական գահից, զրկվում Աստծո շնորհներից և կորստյան մատնում իրենց հոգիները: Հիսուս հօրինակ մեզ մերժեց փորձչին` ասելով. «Գրված է՝ քո Տեր Աստծուն պիտի չփորձես» (Մատթ. 4. 6):
Յուրաքանչյուր իրեն քրիստոնյա համարող մարդ պետք է մերժի մեղքը: Քանզի` «Ով հույսով մեղանչի, անհույս կկորչի»:
Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լեռան վրա և ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետնին ընկնելով` ինձ պաշտես» (Մատթ. 4.9)։
Իշխանության ձգտում` ինչ գնով էլ լինի, ահա սատանային երկրպագողները: Ոմանց մատնելով, ոմանց կաշառելով, ոմանց քծնելով` հասնել բարձր լեռան` իշխանության, նստել «փառքի գահին» ու ապրել անաստված կյանքով: Ահա այս է պահանջում հոգեսպան դևը, իրեն երկրպագելու վարձատրության փոխարեն: «Այն ժամանակ Հիսուսը նրան ասաց.
-Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծո՛ւն և միայն նրա՛ն պիտի պաշտես:
Ապա սատանան նրան թողեց. և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան» (Մատթ. 4.11):
Մարդ ողջ կյանքում կրում է այս երեք փորձությունները և եթե մերժենք նրան, նա կթողնի մեզ և հրեշտակների ծառայությանը կարժանանանք, իսկ եթե չմերժենք, սատանայի կորստաբեր առաջնորդությունը կստանանք:
Եթե ոմանք ինչ-ինչ պատճառներով ընկել են խավարի թակարդը, պետք է անպայման ապաշխարեն, սրտանց զղջան իրենց արածի համար, խոստովանեն քահանային, ըստ Տիրոջ խոսքի. «ՈՒմ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում, ում կապեք, կապված թող լինի երկնքում»,- ու մաքրվեն մեղքերից ու, վերստին ոտքի կանգնելով, գնան դեպի նպատակակետը` Քրիստոսին: Առանց քահանայի չկա մեղքերի թողություն, մնացածը հոգեսպան ինքնախաբկանք է:


Ահա իրական եգիպտոս-աշխարհը` իր հոգեկորուստ բյուրապատիկ փորձություններով, և Քրիստոսը` Իր Հավիտենական պարգևով:
Աշխարհը լի է սատանայի հրեշտակներով` աղանդավորներով, համասեռամոլներով, գողերով, ավազակներով, թալանչիներով, մարդասպաններով, անբարոյականներով: Արդի եգիպտոս-աշխարհը, գործակից լինելով այս աշխարհի փարավոնին` սատանային` իր արբանյակներով, հեռուստատեսության, ռադիոյի, զանազան լրատվամիջոցների և այլազան ձևերով պարտադրում է մարդուն լինել այդպիսին, ուրանալ Քրիստոսին, փրկակոչ Եկեղեցին:
Ո՛վ մարդ, որ Աստծո պատկերն ու նմանությունն ունես, ինչո՞ւ ես ջայլամի պես գլուխդ խոթել ավազի մեջ և հույս ես տածում, թե չկա վտանգ, մինչդեռ այն կողքիդ է` իր հավիտենական կորստաբեր դատաստանը ձեռքին: Մի պահ ունկնդիր եղիր խղճիդ ձայնին, մտածի՛ր, թե ինչու են ցանկանում քեզ կտրել աստվածազարմ արմատից, ինչո՞ւ են ցանկանում քեզ հեռու պահել հոգուց, հոգևորից ու Եկեղեցուց, ինչո՞ւ են քեզ ու քո երեխաներին սովորեցնում լինել ամբարտավան, եղբայրատյաց, չարաբարո, փողապաշտ ու փորապաշտ, ի՞նչ օգուտ քեզ դրանից, և վստահ եմ, որ կգտնես հարցերիդ պատասխանը:
Քրիստոսի Արյամբ գնված Եկեղեցին է դեպի Աստված տանող միակ կամուրջը, առանց որի չկան փրկություն, բարոյականություն, մարդասիրություն, սեր աստվածային։
Խորհի՛ր այդ մասին:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ