Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զարուհի Փոստանջյան. «Թաղային խուժանի դեմ միջոցներ ձեռնարկեք»

Զարուհի Փոստանջյան. «Թաղային խուժանի դեմ միջոցներ ձեռնարկեք»
14.05.2017 | 17:19

Առավոտյան 8-ին քվեարկելու եկած «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը առաջին խախտումների մասին բարձրաձայնեց. գիշերը հետևել են տեղամասերից հեռարձակմանը, մոտ 50 տոկոսում չհրկիզվող պահարանները տեղափոխված էին ոչ տեսանելի հատված։


«Ռեյտինգային քվեարկություն չէ, ինչպես տեղի ունեցավ ապրիլի 2-ին, և քվեարկությունն ավելի շատ պետք է նման լինի 2015 թվականի «Այո»-ի, «Ոչ»-ի, և հետևաբար չենք բացառում, որ կարող են նաև լինել լցոնումներ՝ ինչո՞ւ էին տանում այդ քվեաթերթիկները, ինչո՞ւ էր բացվում չհրկիզվող պահարանը և ինչո՞ւ տեսանելի չէին [չհրկիզվող պահարանները]՝ հատկապես Ավանում, Նորքի զանգվածներում, Մալաթիայում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։


Զարուհի Փոստանջյանը նաև ահազանգեր ուներ, որ մարդկանց գունավոր գրիչներ են բաժանվել՝ ընտրակաշառքի դիմաց քվեարկությունը վերահսկելու համար։
«Իրենց ընտրակեղծարար շրջիկ խմբերը և նրանց ուղղորդողներից ոմանք լինում են հենց ընտրատեղամասերում որպես դիտորդի կարգավիճակում, որպես վստահված անձ տեղեկատվությունը փոխանցելու միջոցով՝ ով եկավ ցուցակներով, իրենք փորձում են վերահսկել, մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում բանեցնել, որպեսզի ազդեն նրանց կամքի վրա։ Եվ հորդորս է ոստիկանությանը, որպեսզի այդ թաղային խուժանի նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը։ Չնայած ընտրակաշառքի բաժանման մեծ թվով ահազանգերին՝ քաղաքապետի թեկնածուն կարծում է, որ երևանցիները կարող են հաղթահարել վախն ու քվեախցիկում չենթարկվել ճնշմանը։


«Որևիցե պաշտոնյա չի կարող այդքան գումար բաժանել, որովհետև այդքան գումարի ինքը վաստակ չունի, այդ գումարները, որոնք բաժանվում են, դրանք մեր քաղաքացիների գումարներն են, դրանք իրենց հասանելի գումարներն են, այդ գումարներն ուղղակի իրենցից յուրացվել են»,- ասաց Փոստանջյանը։


«Երկիր ծիրանի» կուսակցությունը երեկ ընդունած բանաձևով անհրաժեշտ է համարում ազգային դիմադրության շարժման ձևավորումը: «Ենթադրո՞ւմ է սա արդյոք նաև հետընտրական պայքար, եթե այսօրվա արդյունքները կեղծվեն» հարցին Փոստանջյանը պատասխանեց. «Չունենք այդքան ժամանակ ու հնարավորություններ ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով, որովհետև ցնցումները մեզ բացարձակ պետք չեն, և սա այն հումանիտար ճանապարհն է այս կեղեքիչ իշխանության համար, որով մենք այդ հնարավորությունը տալիս ենք իրեն հեռանալու։ Պարտավոր ենք ուղղակի ստեղծել այդպիսի նախադեպային իրավիճակ, որով մենք այս իշխանություններից պետք է ազատվենք, այլ ճանապարհ մեզ չեն թողել»։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ