Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԻՊ աշխատակազմն այսօր գործում է շուրջօրյա ռեժիմով

ՄԻՊ աշխատակազմն այսօր գործում է շուրջօրյա ռեժիմով
14.05.2017 | 17:22

Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով: Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը:

Գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116 100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել այս հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ