Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների բռնությունների մասին

Էդմոն Մարուքյանը՝ Փոստանջյանի նկատմամբ ոստիկանների բռնությունների մասին
15.05.2017 | 13:56

«Ես ամենախիստ կերպով դատապարտել եմ տեղի ունեցած բռնությունը և գնահատական եմ տվել ոստիկանության գործողություններին, որ, իմ կարծիքով, անհամաչափ բռնի ուժ են կիրառել, բռնություն են կիրառել տիկին Փոստանջյանի նկատմամբ, որի կարիքը ընդհանրապես չկար»,- հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը՝ «Կիրակնօրյա լրատվական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածի վերաբերյալ:


«Եթե նրանք այնտեղ թաքցնելու բան չունեին, պետք չէր դառնալ ՀՀԿ աջակից կառույց նաև էդ տեղամասում, էդ շտաբում և տիկին Փոստանջյանին դուրս հանել, որ էնտեղից այդ փաստաթղթերը ինչ-որ կերպ հանեին»,- ընդգծեց Մարուքյանը՝ հիշեցնելով. «Դուք գիտեք՝ երկու օր առաջ նույն բանը մեզ հետ էր տեղի ունեցել Արարատյան մասիվում, նույն իրավիճակը՝ էլի ՀՀԿ շտաբ, էլի փաստաթղթեր, էլի փակվեց, և էլի ոստիկանական բռնություններ, որպեսզի մեզ չհասնի այդ փաստաթղթերը, բայց ինչպես դուք տեսաք՝ մենք փաստաթղթերը ընդհանրապես այլ վայրից, այլ շտաբի փաստաթղթեր հայտնաբերեցինք, որը ապացուցում է, որ բոլոր տեղերում էդ նույն փաստաթղթերն են: Հիմա էսօր տիկին Փոստանջյանին էլ հաջողվեր՝ նմանատիպ փաստաթղթեր էր հայտնաբերելու, օրինակ՝ ֆաքս ոստիկանությունից կամ, չգիտեմ, այլ գերատեսչությունից, թե քանի մարդ է Տարոն Մարգարյանին ընտրում, ցուցակ ըստ շենքերի՝ ում «Փարոսը» կտրել, ով որ չի ընտրում, ում համար ինչ գործ անել, ինչ ծառայություն մատուցել, ում են փող տվել, պայմանագրի օրինակ, որը կնքվում է փող բաժանողի հետ, և վերջինը՝ էդ ամենախայտառակը, էդ ինստրուկցիան` փող բաժանողի ինստրուկցիան, թե գնալ տուն մտնել մարդու, առաջարկել առանձնանալ ննջարանում կամ բաղնիքում, և փակագծերում գրված է, որ չձայնագրեն…»:

«Այսինքն, սա է, վիճակը սա է, էս է իրենց դեմքը, և նույն բանը պետք է էդտեղ բացահայտվեր: Հիմա, մենք էդ փաստաթղթերը ունենք, այսօր արդեն աշխատում են մեր իրավաբանները, հաղորդում ենք պատրաստում գլխավոր դատախազություն՝ այն, ինչ երեկ ներկայացրել ենք Կենտրոնական հանձնաժողով և Վարչական դատարան, դա հանցագործության մասին որպես հաղորդում ներկայացվելու է հանրապետության գլխավոր դատախազին: Եվ հետևողական ենք լինելու, որ հատ առ հատ էդ ֆաքսի մեջ նշված ոստիկանները հարցաքննվեն, էդ ֆաքսի մեջ նշված պատասխանատուն, այն մյուս ցուցակների մարդիկ, շտաբի պետերը՝ բոլորը հարցաքննվեն»,- հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:


Երևանի ավագանու ընտրությունների օրը Փոստանջյանն ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մեկնել էր իշխող հանրապետական կուսակցության Ավանի շտաբ: Նրանք պահանջում էին բացել գրասեղաններից մեկի դարակները, ինչը շտաբի աշխատակիցները թույլ չէին տալիս: Դեպքի վայր եկած մի քանի տասնյակ ոստիկանները ուժի գործադրմամբ, հրելով, քարշ տալով շտաբից դուրս բերեցին թեկնածուին և նրա դստերը: Փոստանջյանի ինքնազգացողությունը վատացավ, երբ ոստիկանները փորձեցին նրան նստեցնել ոստիկանության մեքենան, իսկ նրա դստերը բերման ենթարկեցին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակեցին: Միջադեպից հետո Փոստանջյանի դստեր մոտ ախտորոշվեց ուղեղի ցնցում:

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ