Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արամ Սարգսյան. ԱԺ-ից 80 մլն կրճատում եք` միլիարդները նախագահականում և կառավարությանը թողած

Արամ Սարգսյան. ԱԺ-ից 80 մլն կրճատում եք` միլիարդները նախագահականում և կառավարությանը թողած
20.05.2017 | 03:00


ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթից հետո խորհուրդ տվեց հանձնաժողովների կրճատման հարցը անձնական դաշտ չտեղափոխել: Աշոտյանը հորդորեց գործընկերներին համբերատար լինել՝ ասելով. «Գալիք տարիների ընթացքում իրենց քաղաքական և իրավական կապիտալն ավելի լավ ուղի կգտնի, քան ասել, որ իշխանությունները չբավարարեցին իրենց անձնական ցանկությունը»:
Աշոտյանի ելույթից հետո Արամ Սարգսյանն արձագանքեց.
«Վաղուց անցել եմ այն տարիքից, որ անձնական ամբիցիաներս դրսևորելու կամ կայանալու խնդիր ունենամ, ու կարծում եմ՝ այդ խնդիրը բարեբախտաբար չունեն ոչ Էդմոն Մարուքյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ Արտակ Զեյնալյանը: Մենք ասում ենք, որ 10 հանձնաժողով կրճատելը ճիշտ չէ, որովհետև ԱԺ-ին չափից ավելի շատ հնարավորություններ եք տվել, ու ԱԺ-ից 80 մլն կրճատում եք` միլիարդները նախագահականում և կառավարությանը թողած: 11-ն էլ քիչ չի, դարձրեք 11 ու 11-րդն էլ տվեք ՀՅԴ-ին»,- նշեց Արամ Սարգսյանը: Նա հավելեց, որ հարցը ոչ թե իրենց հանձնաժողովին ղեկավարություն չտրամադրելն է, այլ այն, որ խորհրդարանական համակարգի պարագայում խորհրդարանի լիազորությունները մեծացել են, իսկ ֆինանսավորումը` կրճատվել:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ