Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք

Արամ Սարգսյան. Եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք
20.05.2017 | 03:01

ԱԺ-ում մշտական հանձնաժողովների կազմավորման հարցի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասել է. «Լավ, նախագահը ձերն է, Ազգային ժողովի նախագահը ձերն է, վարչապետը ձերն է, դատախազությունը ձերն է, ի՞նչ մտավախություն ունեք, ի՞նչն է խանգարում, ի՞նչ է անելու «Ելք» դաշինքը, որ Մարդու իրավունքների հանձնաժողովը իրենը լինի, էդ ի՞նչ խնդիր է, ի՞նչ պրոբլեմ կա սրանում»: Նա նշեց, որ հարցը պետք չէ թողնել վեց ամիս հետո. «Հետո ասելու, որ հիմա արդեն որոշել ենք, այ, վեց ամիս հետո կնայենք, տղերք, ձեզ լավ պահեք, վեց ամիս հետո կտանք, խնդիրը մեզ տալունը չի, խնդիրը մերը լինելունը չի, բայց չէ՞ որ ասում ենք՝ սա նոր խորհրդարան է, որ այս խորհրդարանում նոր հիմքեր, նոր տրադիցիաներ պիտի դնեն, որ ախպոր պես պիտի աշխատենք, այ Հանրապետական ախպերներ ջան, ձեր նախագահն էր ասում՝ միշտ չի, որ մենք ենք ճիշտ, փոքրամասնության կարծիքը լսել է պետք»։


«Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմփելով գնում եք, է հետո՞, ուր եք հասնելու էդ դոմփելով»,- նշեց նա։ Արամ Սարգսյանն ընդգծեց՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ հիմնավորի՝ քանի որ ԱԺ-ում մեծամասնություն են, շատ են՝ մնացածն ավելորդ են, անելիք չունեն։ «Դուք ոնց ուզեք, էն էլ անելու եք, դուք եք որոշողը, այ, դուք եկեք տեսակետներ ասեք, մենք էլ գանք, փորձենք իրավաբանական ֆակուլտետի ուսանողի նման ձեզ դաստիարակել, սովորեցնել՝ օրենքն էս է, որովհետև մենք էդ գիտենք ու ճիշտն էս է, էդպես ճիշտ չի, եթե ուզում եք շենք կառուցել, առավել ևս, որ այդ շենքի հիմքերը վատ է լցրած, 10 հազար դրամով է լցրած, անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինլու»,- ասաց Արամ Սարգսյանը։

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ