Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Միքայել Մելքումյանը` մանդատից հրաժարված թիմակիցների մասին

Միքայել Մելքումյանը` մանդատից հրաժարված թիմակիցների մասին
20.05.2017 | 03:02

Մարդիկ կամավոր եկել են այն համոզման, որ պիտի դիմումներ գրեն, դետեկտիվ ժանրից որևէ բան չկա, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի մանդատը վայր դրած երեք պատգամավորի մասին: Դիտարկմանը, թե առաջիկայում ավելի շատ ինքնաբացարկների ականատես կլինենք, նա ասաց. «Երբ լինի, կիմանաք: Պետք է ասեմ, որ այդ ճնշում հասկացությունը այս իրավիճակում տեղին չէ: Թիմը աշխատում է: Տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել մեզ հետ, նրանք մեր գործընկերներն են»: Նվազագույն ձայներով փոխնախագահ ընտրված Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ որևէ մեկի ճակատին գրված չէ, որ ինքը պետք է մշտապես ներկայացվածություն ունենա խորհրդարանում:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ