Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հովիկ Աբրահամյանի արջի ծառայությունը Իշխան Զաքարյանին

Հովիկ Աբրահամյանի արջի ծառայությունը Իշխան Զաքարյանին
20.05.2017 | 14:02

Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ խորհրդարանական ընտրություններում դաշինքի շտաբի պետը կարող է վայր դնել պատգամավորական մանդատը։ Հարաբերություններն ավելի են սրվել, երբ Հովիկ Աբրահամյանն անձամբ է փորձել Իշխան Զաքարյանի համար միջնորդել, ինչպես հարթեց Գագիկ Ծառուկյանի ու Նաիրա Զոհրաբյանի հարաբերությունները, բայց այս դեպքում Գագիկ Ծառուկյանի կասկածները խորացել են, որ Իշխան Զաքարյանը բնավ էլ յուրային չէ, այլ ՀՀԿ-ի «նվերը» իրեն:

Ընտրություններից առաջ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարված Իշխան Զաքարյանը նոր աշխատանք է փնտրում, թեպետ առանց աշխատանքի էլ սոված չի մնա:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ