Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետի նոր մամուլի քարտուղարը

Վարչապետի նոր մամուլի քարտուղարը
20.05.2017 | 17:03

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի նոր քարտուղար ունի։

Վարչապետը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Արարատյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ