Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկու քարի արանքում

Երկու քարի արանքում
23.05.2017 | 00:23

Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը «կրակն» են ընկել: «Ձևով` ընդդիմություն, բովանդակությամբ` իշխանություն» երկընտրանքի մեջ այս ուժը մերթ աջ է խփվում, մերթ` ահյակ, քանզի չգիտե ինչպես իրեն դրսևորել` միանալ «Ելքին» և հանրությանը ներկայանալ ընդդիմադի՞ր, թե՞ պահպանել երբեմնի «այլընտրանքի» կարգավիճակը: Ասել է` այլընտրանք և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, փաստորեն, անհայտ կարգավիճակ:


Առավել ուշագրավ են «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հարաբերությունները: Վերջինս հրապարակավ ամեն կերպ փորձում է «Ծառուկյան» խմբակցությունը բերել ընդդիմադիր դաշտ, որպեսզի իրենց օրենսդրական նախաձեռնությունների համար առավել պատկառելի ձայներ ապահովեն ու, ի վերջո, ցույց տան, որ իրենք կողմ են խորհրդարանական ընդդիմության միասնականությանը: Սակայն սա ընդամենը մեդալի մի երեսն է: Իրականում, մեր տեղեկություններով, «Ելքում» բավականին քամահրանքով են խոսում ընդդիմադիր այս ուժի մասին և հայտարարում, թե որքան նրանց «դեմքը» հանրությանը պարզ դառնա, այնքան իրենք կշահեն ու կհամարվեն միակ ընդդիմություն: Ի դեպ, «Ելք»-ականները չեն բացառում, որ ինչ-որ պահի կարող է և քաղաքական բախում լինել նրանց միջև, քանզի անդրանիկ նիստը ցույց տվեց, որ ընդդիմադիրների համագործակցությունը շատ դժվար է ստացվելու:
Մյուս կողմից էլ, Գագիկ Ծառուկյանի թիմում «Ելքն» ընդունված չէ: Անկախ այն հանգամանքից, որ Ծառուկյանի սիրտը հեչ դեպի ընդդիմություն չի «քաշում», նրանք հատկապես «Ելքի» հետ չեն ցանկանում միևնույն կաթսայում «եփվել»:

Բացի այդ, «Ծառուկյան» խմբակցության անդամները խիստ անհարմար վիճակում են հայտնվում, երբ ընտրում են ոչ թե «Ելքին», այլ իշխանությանը: Երկու քարի արանքում հայտնված այս ուժը թե որքան կարող է դիմակայել իշխանությանը և «Ելքի» ընդդիմանալու պահանջներին, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ խորհրդարանում պատկառելի ներկայացվածություն ունեցող այս թիմը բնավ ցանկություն չունի մյուս ընդդիմադիր գործընկերոջ հետ նույն «թելը թելելու»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ